Աբրամովիչի նախկին կինը կրկին ամուսնացել է միլիարդատիրոջ հետ
Ռուս դիզայներ Դարիա Ժուկովան, ով հանդիսանում է «Гараж» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրը, ամուսնացել է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարխոսի հետ անցած շաբաթվա վերջին Փարիզում: Այս մասին հայտնում է US Weekly-ն:
Ըստ աղբյուրի Ժուկովայի և Նիարխոսի հարսանիքին մասնակցել են միայն ամենամտերիմները առանց մեծ տոնակատարությունների։Հյուրերի թվում են եղել Դևիդ Բեքհեմը, Թորի Բըրչը, արտ-դիլլեր Լարի Գագոսյանը։
Հիշեցնենք, որ Դարիա Ժուկովան տասը տարի ամուսնացած էր ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ և ունեն երկու երեխա: Ստավրոսի համար սա առաջին ամուսնությունն է։ Նախկինում նա հանդիպել է Փերիզ Հիլթոնի ու մոդել Ջեսիկա Հարթի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ