«Լեոպարդ» խանութի տիրոջ վրա կրակողին դեռ չեն գտել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում բնակելի շենքերի բակում արձակած կրակոցների հեղինակին իրավապահները դեռ չեն գտել։ Դեպքը տեղի էր ունեցել բնակելի շենքերի բակում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:50-19:00-ի սահմաններում։
«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Անդրանիկի փողոցում կրակոցներ արձակած անձի ինքնությոնը: Վերջինս երևանի քաղաքի բնակիչ է ծնված 1977 թվականին: Նրա նկատմամբ հայտարարել է հետախուզում»,-Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակահերթ է արձակել «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենայի մեջ գտնվող՝ 1957 և 1974թթ. ծնված տղամարդկանց ուղղությամբ: Նրանք երկուսն էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» ԲԿ։
Նրանցից մեկն Անդրանիկի փողոցում գործող «Լեոպարդ» խանութի սեփականատերն էր։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկի փողոցում կրակոցներ արձակած տղամարդու ինքնությունը պարզվել է
- Անդրանիկի փողոցում հրազենից արձակած կրակահերթի փաստով քրգործ է հարուցված
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ