Աթանեսյան. Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն ուզում, բացի իշխանությունից
Արդարադատության նախկինն նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իրավունքի տեսանկյունից երկրում տիրող իրավիճակը կարճ նկարագրում է՝ «գռեհիկ երկակի ստանդարտների կիրառության քաղաքականություն»:
«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկմանը նա մեկնաբանեց իր այդ բնութագրումը. «Ես երեսպաշտ կլինեմ, եթե ասեմ, որ երկակի ստանդարտներն ինչ-որ մի ժամանակահատվածում Հայաստանում կամ որևէ այլ պետությունում երբևէ բացակայել են և հանկարծ մի հրաշքի ուժով փաշինյանական իշխանության ժամանակահատվածում է, որ կան այդ երկակի ստանդարտները: Դրանք եղել են, կան միջազգային կառույցների գնահատականներում՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր իշխանությունների կողմից: Բայց այն, ինչ այսօր կատարավում է, իրականում ստանդարտի, վերաբերմունքի տեսանկյունից ոչ թե երկակի ստանդարտի կիրառում է՝ ելնելով ինչ-որ շահից հանուն պետության, վեհ գաղափարի, երկակի ստանդարտի կիրառման հիմքում դրված է մեկ, շատ պարզ կենցաղային բանաձև՝ ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանը կամ իշխանությունը և ինչ չի ուզում իշխանությունը: Եթե անում ես այն, ինչ ուզում է իշխանությունը, ապա դու համապատասխանում ես բոլոր հնարավոր չափանիշներին, լավագույն իրավաբանն ես, փայլուն իրավապաշտպան ես, ամենահանճարեղ քաղաքական գործիչն ես, տաղանդավոր անձ ես: Դրան հակառակ, երբ այդ ամենը չես կատարում, ուրեմն ամենավատն ես, կառումպացված ես, թալանչի ես:
Չի կարելի բարոյական սկզբունքներն անցել, բայց մենք անցել ենք: Սթափվելու, զգոն լինելու ժամանակն է, շատ ներքին ու շատ անձնական բաներ մի կողմ դնելու ժամանակն է, որովհետ սա բոլորիս երկրին է»:
Նա լուծումը տեսնում է երեք մակարդակում՝ պետք է լինի պետության ղեկավարի և հասարակության գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ, Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացի համայնքների համապատասխան արձագանք:
Քննարկմանը ներկա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ամենալուրջ մարտահրավերը, որն այսօր ունի երկիրը, իրավաբանական կայացած հանրույթի բացակայությունն է:
«Նորանկախ երկիր ենք, այդ ոլորտում չունենք ավանդույթներ, իրավաբանությունը շարունակում է ընկալվել օրվա հաց վաստակելու միջոց»,- նշեց նա:
Փաստաբանի խոսքով, պետք է կատարվեն փոփոխություններ, սակայն դա հնարավոր չէ, քանի որ այսօրվա իշխանությունները ոչինչ չեն ուզում, բացի իշխանությունից:
«Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգն ինչ-որ կիսագրագտ էքսպերտի գրած մի թուղթ է: Այդ ռեֆորմը ես ընդամենը կներկայացնեմ՝ ամեն ինչ լավ է, ուղղակի էլեկտրոնային փոստ է պետք տալ դատարաններին: Ոչ մի ռեֆորմ չկա»,- ասաց Տ. Աթանեսյանը:
Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հատկապես կորցնում ենք իրավաբանության մեջ
«Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է։ Այս հանգամանքն ամենակարևորներից է, որ պետք է փորձենք ատամներով պահել»,- «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկմանն ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով, պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ ձևավորվել էր պայմանավորված տարբեր գործոններով՝ միջազգային գորընկերի հետ աշխատանք, պետությունը հասունության շրջան էր ապրում, իրավաբանները հնարավարություն էին ունենում որոշ դեպքերում շփվել արտասահմանյան գործընկերի հետ, ուսանողները ստանում էին մի փոքր ավելի որակյալ կրթություն:
«Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հատկապես կորցնում ենք իրավաբանության մեջ՝ ողջամտությունից կիլոմետրերով հեռու մեկնաբանություններով: Այն իրավիճակը, որ այսօր ծավալված է մեր երկրում, պատճառներից մեկն այն է, որ պրոֆեսիոնալիզմը պահող ուժն այնքան էլ զորեղ չէ, երկրորդ՝ հետևանքն այն է լինելու, որ կորցնելու ենք այն, ինչ ունենք», - ասաց իրավապաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Իշխանյանն այլևս չկարողացավ լռել
- Զ. Փոստանջյան. Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները
- Էլինար Վարդանյան. Իրավական ռեպրեսիաները Հայաստանում այլևս իրականություն են
- Լարիսա Ալավերդյան. Կարո՞ղ է պատահի սա անգրագետ հասարակության է