Նյու Յորքի իշխանությունները փակում են աշխարհում ամենամեծ բանտը
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել ծրագիրը, որով նախատեսվում է փակել Ռայկերս բանտը, որը համարվում է աշխարհում ամենամեծ ուղղիչ հաստատությունը:
Ռիա նովոստին, հղում անելով New York Times-ին, գրում է, որ այն նախատեսված է 10 հազար դատապարտյալի համար: Քաղաքային իշխանությունն ընդունել է ավելի քան 8,7 միլիարդ դոլարի ծրագիր, որը նախատեսում է փակել բանտը մինչև 2026 թվականը: Դրա փոխարեն կառուցվելու է փոքր չափերի չորս բանտ:
Ռայկերսը փակելու պատճառ են դարձել փաստեր, որոնք վկայում են բանտում բազմաթիվ խախտումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում