Գրանցման համար կուսակցությունների անդամների պահանջվող թիվը կարելի է իջեցնել. ԲՀԿ պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է 50 հիմնադիր անդամով և 500 կուսակցության անդամով հնարավոր լինի կուսակցություն գրանցել։ Այս մասին պատգամավորը հայտարարեց այսօր «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։
«Կարելի է նույնիսկ այս թիվն ավելի իջեցնել»,- ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ֆինանսորման սկզբունքին, պատգամավորն ասաց. «ՀԱԿ-ի մեր գործընկերների մոտ մի հետաքրքիր բանաձև տեսա, որ օրինակ՝ գործարարները իրենց ընկերությունների ԱԱՀ-ի 0,25 տոկոսը փոխանցեն այն քաղաքական միավորին, որը սպասարկում է հենց իրենց ճիշտ համարած ուղղությունը։ Օրինակ՝ էկոարտադրությամբ զբաղվող ընկերությունը բնականաբար կացնկանա ֆինանսավորել այն քաղաքական ուժին, որի համար բնապահպանությունն առաջնահերթություն է»։
Լսումները վարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն արձագանքեց. «Այսօր Հայաստանում հանրային պահանջը ուղիղ հակառակն է սրան՝ բիզնեսը և քաղաքականությունը տարանջատել»։
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի կարծիքով՝ սոցիալական ծանր վիճակի գոյությունը միշտ խոչընդոտել է կուսակցությունների առավել զարգացմանը։
«Մեր քննարկումների արդյունքը պետք է լինի քաղաքացուն ազատագրել ճնշումներից և հնարավորություն տալ ընտրել գաղափարներ, ծրագրեր, ռազմավարություն։ Քաղաքացուն պետք է սովորեցնենք՝ ընտրել ոչ թե մարդուն՝ այլ ծրագիրը, սեփական երկրի զարգացման մոդելը, իսկ մեզ մոտ այդպիսին ներկայացնողները շատ քիչ են»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյանն առաջարկում է կուսակցությունների ղեկավար կազմերում ապահովել «սեռերի սկզբունքը»
- Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ