Վրաստանի նախկին նախագահը կմնա առանց պետական պաշտպանության
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակում է կմնա առանց պետական պաշտպանության: 2019 թվականի դեկտեմբերի 16-ին լրանում է մեկ տարի այն օրվանից, երբ նա լիազորությունը փոխանցեց ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և լքեց պաշտոնն ու նախագահի նստավայրը: Այս մասին գրում է regnum-ը։
«Վրացական երազանք»-ի օրոք գործող օրենսդրության մեջ կատարված բազմաթիվ փոփոխությունների համաձայն՝ նախկին նախագահը կարող է օգտվել պետական անվտանգության ծառայության պաշտպանությունից պաշտոնը թողնելուց հետո մեկ տարի ժամկետով։ Եվ միայն այն դեպքում, եթե պետական անվտանգության հատուկ ծառայությունը կարծում է, որ կան հանգամանքներ, որոնք ինչ-որ կերպ կարող են սպառնալիք առաջացնել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի համար, անվտանգության ծառայությունները կարող է պաշտպանույունը շարունակել։
Մարգվելաշվիլիի դեպքում, ինչպես գրում են վրացական ԶԼՄ-ները, պետական անվտանգության հատուկ ծառայություննեչը չեն տեսնում հանգամանքներ և հիմքեր՝ նախկին նախագահի պաշտպանությունը շարունակելու համար:
Սահմանադրության և օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք զգալիորեն սահմանափակում էին նախագահի լիազորությունները և կրճատում նրա գործառույթները արտաքին քաղաքականության ուղղությամբ դեռևս այն ժամանակ, երբ Մարգվելաշվիլին էր նախագահը, նա բացասական վերաբերմունք հայտնեց և կարծում էր, որ բոլոր այդ փոփոխություններն ու սահմանափակումները ուղղված են հիմնականում իր դեմ: Մարգվելաշվիլին փորձեց վետո կիրառել փոփոխությունների դեմ, սակայն արդյունքում այդպիսի գործունեությունը առանձնահատուկ արդյունքի չբերեց, օրենքներն ընդունվեցին, և նախագահն էլ ստիպված էր ստորագրել այն։