Հասարակություն 10:15 18/10/2019 Հայաստան

«Ժողովուրդ»-ի զգուշացումը դատախազին ու ՀՔԾ պետին. Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զբաղվե՛ք ձեր գործով

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրությունը տարածել է հայտարարություն՝  ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու վերաբերյալ իրավապահ մարմինների պարտադրանքների մասին։

Մասնավորապես նշվում է, որ այս տարվա մեջ արդեն 4-րդ դեպքն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տարբեր հրապարակումների առնչությամբ ՀՀ քննչական մարմինները ՀՀ դատախազության հետ միաժամանակ պահանջում են բացահայտել ինֆորմացիայի աղբյուր:

Ըստ խմբագրության, վերջին  դեպքով գրությունը ստացվել է հոկտեմբերի 9-ին, ուր նշված է, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է քրեական գործով նախաքննության կատարումը ՀՔԾ քննիչներին: ՀՔԾ քննիչ Դ. Կոստանդյանը, քրգործի նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված, խնդրում է «հայտնել հոդվածը հրապարակած լրագրողի և տեսանյութը տրամադրած անձի տվյալները»: Նշենք, որ ArmLur.am-ի` օգոստոսի 29-ին հրապարակած բացառիկ տեսանյութը վերաբերում է «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած թաղային հեղինակության սպանությանը: Այս գրության պատասխանը արդեն որոշեցինք հրապարակավ տալ՝ քննիչ Կոստանդյանին հայտնելով, որ չենք պատրաստվում ինֆորմացիայի աղբյուր բացել կամ հավելյալ ինֆորմացիա հաղորդել: 

«Ու, ընդհանրապես, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանին ևս մեկ ու, հուսանք, վերջին անգամ հիշեցնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող տեղեկատվության տարածման համար լրատվական գործունեություն իրականացնողը պատասխանատվության ենթակա չէ, եթե այդ տեղեկատվությունը նա ձեռք չի բերել օրենքով արգելված եղանակով, կամ ակնհայտ չի եղել, որ դա օրենքով սահմանված կարգով գաղտնիք է համարվել: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը տարածել է այնպիսի տեղեկատվություն, որի` օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվելն ակնհայտ է եղել, սակայն այդ տեղեկատվության տարածումը բխել է հանրային շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, ապա նա պատասխանատվության ենթակա չէ»: «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր տեղեկությունները ձեռք է բերել օրենքով չարգելված եղանակով, և մեզ համար հանրային շահը գերակա է:

Բացի այդ, խմբագրությունը ինֆորմացիա տարածողն է, այլ ոչ թե հրապարակողը: Հիշեցնենք` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածը, որը սահմանում է, թե ում է արգելված կամ թուլատրվում նախաքննության տվյալների հրապարակումը: «1.Նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: 2. Անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին և քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին և գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին»։

Թվարկված կարգավիճակներից որևէ մեկում «Ժողովուրդ» օրաթերթը չի տեղավորվում: Այսինքն՝ օրաթերթը նշված որև քրգործով կողմ չէ, հետևաμար, ազատ է իր գործողություններում` հրապարակելու այն, ինչ չի արգելում լրագրողական էթիկան կամ «ԶԼՄ մասին» օրենքը:
Մի՛ փորձեք իրավական քաշքշուկներով հոգեբանական ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը և ArmLur.am լրատվական կայքը գործել և գործելու են էքսկլյուզիվ դաշտում ու հրապարակելու են այնպիսի փակ, անհասանելի տեղեկություններ, որ երբեմն համակարգերի ներսում են անտեղյակ դրանց մասին: Լրագրողական աղբյուրները մեզ համար անփոխարինելի արժեք են, չենք բացահայտի երբեք ոչ մի դեպքում, ու մի՛ փորձեք այսպես վախեցնել մեր աղբյուրներին: Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զμաղվե՛ք ձեր գործով»,-ասված է հայտարարության մեջ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:31
Հայտնաբերվել է ականանետի արկ
Հունիսի 6-ին, ժամը 11:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Սարի թաղի թիվ 1 տնակի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Մայքլ Ջորդանը 100 միլիոն դոլար կտրամադրի սևամորթներին աջակցելու համար
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, «Ջորդան» բրենդի հետ միասին, տասը տարվա ընթացքում հարյուր միլիոն...
Աղբյուր` Panorama.am
18:26
Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վրաստանի վարչապետ. Մենք պետք է վրացիներին սովորեցնենք հանգստանալ իրենց երկրում
Վրաստանի քաղաքացիները պետք է ընտելանան իրենց երկրում հանգստանալուն: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Ջորջ Գախարիան, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:12
«Երևանյան Հեռանկարներ»-ն արժանացել է «EFFE Label 2019-2020» հեղինակավոր տարբերանշանը կրելու պատվին
Միջազգային ժյուրիի կողմից «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն արժանացել է Եվրոպական Միության «Փառատոները՝...
Աղբյուր` Panorama.am
18:07
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Ազգային տոնի առթիվ։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:06
Քննարկել ենք կորոնավիրուսն ու դրա ազդեցությունը քաղաքական դաշտի վրա. Սիմոնյան
«Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում և դրա ազդեցությունը՝ քաղաքական դաշտի վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:01
Արցախում կորոնավիրուսի ասիմպտոմատիկ դեպքերը բուժհիմնարկներում չպահելու որոշում է կայացվել
Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Լատվիայում հաստատվել է COVID-19- ի մեկ նոր դեպք
Անցած մեկ օրվա ընթացքում Լատվիայում COVID-19 հիվանդություն է ախտորոշվել ընդամենը մեկ անձի մոտ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
17:41
Ալեքսիս Օհանյանը հեռացել է Reddit- ի տնօրենների խորհրդի կազմից
Նա խնդրել է իր փոխարեն աֆրոամերիկացի նշանակել
Աղբյուր` Panorama.am
17:32
Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է ութ մարդ
Առնվազն ութ մարդ մահացել և յոթը վիրավորվել են Սիրիայի հյուսիս-արևելյան Հասեք նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գիտնականները գտել են էժան դեղամիջոց, որը կարող է նպաստել COVID-19- ի բուժմանը
«Ֆամոտիդին» դեղամիջոցի օգտագործումը կարող է նպաստել կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:15
Իմ քայլը» նիստ է անցկացնում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը  նիստ է հրավիրել։ Լրագրողներին պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ իրենք միշտ հավաքվում են ու...
Աղբյուր` Panorama.am
16:58
Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք
ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լուկաշենկոյի կարծիքով, մի շարք պետություններ տրիլիոնավոր դոլարներ են վաստակել համաճարակի ֆոնին
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիկայի ֆոնին առանձին երկրներ և առաջատար համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարետի որոշումը՝ Ձորագյուղում սահմանափակումների վերաբերյալ
Այսօր ժամը 18:00-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 23։59-ը սահմանվելու է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահման մուտք գործելու և...
Աղբյուր` Panorama.am
16:33
Վագները կարող է վերադառնալ «բանակայինների» ճամբար
Բրազիլացի հարձակվող 35-ամյա հարձակվող Վագներ Լավը մի քայլ հետ է ռուսական Պրեմիեր լիգա վերադառնալու, փոխանցում է «Սպորտ.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
16:26
Ավինյանի գնահատմամբ՝ Դավիթ Անանյանն էականորեն բարձրացրել է ՊԵԿ-ի արդյունավետությունը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Միացյալ Նահանգներում COVID-19-ի ավելի քան 24 հազար նոր դեպք է հաստատվել
ԱՄՆ-ում նախորդ մեկ օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 հիվանդության ավելի քան 24 հազար նոր դեպք, մահացել է մոտ հազար մարդ, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:13
Gucci-ին մորթյա հողաթափեր է վաճառում
Իտալական Gucci նորաձևության տունը արտադրել ու վաճառում է մորթյա հողաթափեր 525-610 ֆունտ ստերլինգով։ Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
Խնջույք կազմակերպելու համար 72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանրապետության բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:51
ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին...
Աղբյուր` Panorama.am
15:42
Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մեկ օրում 15 քաղաքացի է մահացել
Նախորդ մեկ օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է տասնհինգ քաղաքացի, փոխանցում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
15:31
Այսօրվանից կգործի կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արցախի ՊՆ-ում քննարկվել է տեսադիտարկման համակարգերի կատարելագործման հարցեր
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են...
Աղբյուր` Panorama.am
15:02
Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և...
Աղբյուր` Panorama.am
14:51
Հելսինկյան կոմիտեն՝ արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է տարածել արտակարգ դրության ընթացքում հավաքների ազատության իրավունքի վիճակի վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
14:40
COVID 19-ով հիվանդների տներ այցելող բժիշկները հատուկ արտահագուստը հագնում են «պադյեզդներում». hraparak.am
hraparak.am  կայքը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին զբաղված է միայն մեկ բանով՝ ապացուցելով, որ բնակչությունն իրավագիտակից չէ...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ձորագյուղի ելքերն ու մուտքերը կարգելվեն
Այսօր պարետի որոշմամբ կարգելափակվի ելքերն ու մուտքերը՝ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղից:  Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
14:13
Զբոսաշրջիկներին դուրս են հանել Վենետիկից՝ Մեծ ջրանցքում լողալու համար
Վենետիկում  գերմանացի երկու զբոսաշրջիկներ, որոնք լողալիս են եղել Մեծ ջրանցքում, տուգանվել են և քաղաքից դուրս հանվել։ Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}