Իրավունք 14:31 18/10/2019 Հայաստան

Աթանեսյան. Այսօրվա իշխանությունները ոչինչ չեն ուզում, բացի իշխանությունից

Արդարադատության նախկինն նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իրավունքի տեսանկյունից երկրում տիրող իրավիճակը կարճ նկարագրում է՝ «գռեհիկ  երկակի ստանդարտների  կիրառության քաղաքականություն»:

«ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկմանը նա մեկնաբանեց իր այդ բնութագրումը. «Ես երեսպաշտ կլինեմ, եթե ասեմ, որ երկակի ստանդարտներն ինչ-որ մի ժամանակահատվածում Հայաստանում կամ որևէ այլ պետությունում երբևէ բացակայել են և հանկարծ   մի հրաշքի ուժով փաշինյանական  իշխանության ժամանակահատվածում է, որ կան այդ երկակի ստանդարտները: Դրանք եղել են, կան միջազգային կառույցների գնահատականներում՝ տարբեր ժամանակահատվածներում տարբեր իշխանությունների կողմից: Բայց այն, ինչ այսօր կատարավում է,  իրականում ստանդարտի, վերաբերմունքի տեսանկյունից  ոչ թե երկակի ստանդարտի կիրառում է՝ ելնելով ինչ-որ շահից հանուն պետության, վեհ գաղափարի, երկակի ստանդարտի կիրառման հիմքում դրված է մեկ, շատ պարզ կենցաղային բանաձև՝ ինչ  ուզում է Նիկոլ Փաշինյանը կամ իշխանությունը և ինչ չի ուզում իշխանությունը: Եթե անում ես այն, ինչ ուզում է իշխանությունը, ապա դու համապատասխանում ես բոլոր հնարավոր չափանիշներին, լավագույն  իրավաբանն ես, փայլուն իրավապաշտպան ես, ամենահանճարեղ քաղաքական գործիչն ես, տաղանդավոր անձ ես: Դրան հակառակ, երբ այդ ամենը չես կատարում, ուրեմն ամենավատն ես, կառումպացված ես, թալանչի ես: 
Չի կարելի բարոյական սկզբունքներն անցել, բայց մենք անցել ենք: Սթափվելու, զգոն լինելու ժամանակն է, շատ ներքին ու շատ անձնական բաներ մի կողմ դնելու ժամանակն է, որովհետ սա բոլորիս երկրին է»:

Նա լուծումը տեսնում է երեք մակարդակում՝ պետք է լինի պետության ղեկավարի և հասարակության գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ, Հայաստանի Հանրապետության գիտակից քաղաքացի համայնքների համապատասխան արձագանք:

Քննարկմանը ներկա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ ամենալուրջ մարտահրավերը, որն այսօր ունի երկիրը, իրավաբանական կայացած հանրույթի բացակայությունն է:

«Նորանկախ երկիր ենք, այդ ոլորտում չունենք ավանդույթներ, իրավաբանությունը շարունակում է  ընկալվել օրվա հաց վաստակելու միջոց»,- նշեց նա:

Փաստաբանի խոսքով, պետք է կատարվեն փոփոխություններ, սակայն դա հնարավոր չէ, քանի որ այսօրվա իշխանությունները ոչինչ չեն ուզում, բացի իշխանությունից:

«Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգն ինչ-որ կիսագրագտ  էքսպերտի գրած մի թուղթ է: Այդ ռեֆորմը ես ընդամենը կներկայացնեմ՝ ամեն ինչ լավ է, ուղղակի էլեկտրոնային փոստ է պետք  տալ դատարաններին: Ոչ մի ռեֆորմ չկա»,- ասաց Տ. Աթանեսյանը:

Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հատկապես կորցնում ենք իրավաբանության մեջ

«Պրոֆեսիոնալ լինելը մեր երկրում գնալով արժեզրկվում է։ Այս հանգամանքն ամենակարևորներից է, որ պետք է փորձենք ատամներով պահել»,-  «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկմանն ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով, պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ ձևավորվել էր պայմանավորված տարբեր գործոններով՝  միջազգային գորընկերի հետ աշխատանք, պետությունը հասունության շրջան էր ապրում, իրավաբանները հնարավարություն էին ունենում որոշ դեպքերում շփվել արտասահմանյան գործընկերի հետ, ուսանողները ստանում էին մի փոքր ավելի որակյալ կրթություն:

«Պրոֆեսիոնալիզմի մակարդակը հատկապես կորցնում ենք իրավաբանության մեջ՝ ողջամտությունից կիլոմետրերով հեռու մեկնաբանություններով: Այն իրավիճակը, որ  այսօր ծավալված է մեր երկրում, պատճառներից  մեկն այն է, որ պրոֆեսիոնալիզմը պահող ուժն այնքան էլ զորեղ չէ, երկրորդ՝ հետևանքն այն է լինելու, որ կորցնելու ենք այն, ինչ ունենք», - ասաց իրավապաշտպանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:46
Քաղաքացին հակադարձում է Թորոսյանին. 80-90 հազար դրամը մեկ մարդու բուժման համար մատչելի՞ է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ կորոնավիրուսի բուժման մատչելի լինելու վերաբերյալ վարակակիրներն իրականությունից կտրված...
Աղբյուր` Panorama.am
16:40
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
16:34
Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործությունը՝ հայերեն
Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր
Հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոն ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:00
«Ռեալը» նախատեսում է անվճար ձեռք բերել Մբապեին
«Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել «ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:52
Համայնքի ղեկավարը խոստովանական ցուցմունք է տվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական...
Աղբյուր` Panorama.am
15:45
Տիկարաձե. Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:39
Հայաստանը կարտադրի սեփական ինքնաձիգները
Հայաստանում բացվել է «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման նորաբաց արտադրամաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց՝ դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Եֆրեմովի փաստաբանը դատարան կներկայացնի դերասանի անմեղության ապացույցները
Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով ՃՏՊ-ի մասնակից, ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաևը հայտարարել է՝ հուսով է, որ դատարանը...
Աղբյուր` Panorama.am
15:14
Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը
Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
Աղբյուր` Panorama.am
15:07
«Օդնոկլասնիկի»-ը սկսում է կրթական նախագիծ Դաունի համախտանիշի վերաբերյալ
Հուլիսի 8-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը մեկնարկում է կրթական նախագիծ՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ տեղեկատվական քարտերով,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մեկնարկում է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը
Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի պաշտոնական հաստատված դեպք չկա
ԿԺԴՀ-ն ամբողջությամբ փակել է օդային սահմանները և տարածքային ջրերը և խստացրել է սահմանային հսկողությունը` նոր կորոնավիրուսի մուտքը լիովին...
Աղբյուր` Panorama.am
14:52
ԱՄՆ-ն կարգելափակի «TikTok»-ը
ԱՄՆ իշխանությունները քննարկում են երկրում չինական «TikTok» սոցիալական ցանցը արգելափակելու հարցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
14:47
Վենետո ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն 2 շաբաթ մեկուսանալ ու թեստ հանձնել
Վենետոյի նահանգապետը նոր հրամանագիր է ստորագրել և կառավարությունից խնդրել է խստացնել պատժամիջոցները նրանց համար, ովքեր չեն պահպանում...
Աղբյուր` Panorama.am
14:42
ԿԸՀ-ն կքննարկի «Լուսավոր Հայաստանի» դիմումը
Հուլիսի 8-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում կքննարկի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը:...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք
Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։
Աղբյուր` Panorama.am
14:31
Թադևոս Ավետիսյան. Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող    Թադևոս Ավետիսյանը իր հրապարակման մեջ գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:20
Խուդոյանի ելույթին ի պատասխան դատախազը սպառնաց պատասխանել իր տերմինաբանությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, ներկայացնելով առարկություն մեղադրող դատախազի միջնորդության վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
14:18
Էլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. «Վերջին օրերին մեր երկրում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:15
Էստոնիան բացում է սահմանը Վրաստանի համար
Էստոնիայի հանրապետության կառավառության որոշմամբ՝ Եվրահանձնաժողովի կողմից սահմանները փուլ առ փուլ բացելու խորհրդատվության հիման վրա, հուլիսի 6-ից...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կորոնավիրուս՝ առանց երգի. ՀՀ առողջապահության նախարարը զգուշացնում է՝ երգելը վնասակար է առողջությանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  հայտարարեց, որ եթե  հիվանդի  բուժումն անցնում է տանը և հոսպիտալացման կարիք չկա, անիմաստ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արշակյան. ՀՀ-ում զարգացում են ապրում ծառայություններ մատուցող, բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաստաբան. Պետությունը թերանում է կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ գործողությունների ընթացքում
«Հստակորեն կարող ենք արձանագրել, որ իրավապահ համակարգը գենդերային զգայնության  տեսանկյունից գտնվում է  բավական ցածր որակների...
Աղբյուր` Panorama.am
13:57
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:45
Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ընթացող դատական նիստում առարկեց դատավոր Աննա Դանիբեկյանի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}