Տնտեսություն 16:35 18/10/2019 Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր

ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:

Բանկի և Մուլտիկարտա ընկերության հետ համագործակցության սկիզբը դրվեց հոկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որ ընթացքում էլ երկու կողմի ղեկավարները համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Գ.Տելեգինը նշեց, որ իրենց հիմնական նպատակն է Բանկի քարտապաններին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավումն ու Հայաստանում քարտային շուկայի որակական աճը:

«Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն ավտոմատ կերպով հասանելիություն կստանան ռուսական շուկայում առկա քարտային ժամանակակից լուծումների ամբողջական փաթեթին, որը կապահովի նորարարական պրոդուկտների և ծառայությունների ներդրումը Հայաստանյան քարտային շուկայում և, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մուլտիկարտա ընկերության միջև համագործակցությունը կհանգեցնի Հայաստանում քարտային ոլորտի` նոր, առավել տեխնոլոգիական զանգացմանը»,- ասաց Տելեգինը։

«Մուլտիկարտա» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Կ. Ն.Սվիրիդենկոյի խոսքով՝ համագործակցության հիմնական նպատակն է Բանկին ապահովել ժամանակակից ծառայությունների և պրոդուկտների ամբողջական փաթեթ. «Ներառյալ գործարքների պրոցեսինգ, բանկոմատների և տերմինալների սպասարկում, ինտերնետային առևտրի խթանում, քարտային զեղծարարությունների դեմ պայքարի նոր լուծումների ներդնում, ինչը միասին վերցրած թույլ կտա ոչ միայն ակտիվորեն զարգանալ մրցակցային միջավայրում այլ նաև համապատասխանել վճարահաշվարկային ոլորտի համաշխարհային շուկայի ստանդարտների և տենդենցներին, ինչպես նաև ապահովել ՎՏԲ Խմբի պահանջներին բավարարող անվտանգության բարձր մակարդակ»։

Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետևյալ ուղղություններում`

• քարտերի թողարկման և սպասարկման ծրագրերի սպասարկում,
• հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ և այլն):

Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ: Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնի սպասարկման ներքո գտնվում են ավելի քան`

• 50 մլն. քարտ
• 25 հազ.  բանկոմատ
• 250 հազ. POS-տերմինալ
• 6 հազ. ինտերնետային առևտրի գործակալ
• տարեկան 5 մլրդ. մշակված գործարք

Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին` ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին կտրամադրի այնպիսի նոր տեխնոլոգիական ծառայություններ, ինչպիսիք են՝

• ինտերնետ առևտրի հնարավորություն,
• Visa Direct/Money Send – Հայաստանի և սփյուռքի ամենապահանջված ծառայություններից մեկը,
• ռուսական МИР քարտերի թողարկում և սպասարկում,
• դեբետային և վարկային քարտերի սահմանաչափերի ճկուն կառավարում,
• քարտերի դեբետային և վարկային մնացորդների նկատմամբ տարբեր սակագների օգտագործման հնարավորություն՝ մեկ քարտի շրջանակներում,
• միասնական բանկոմատների ցանց՝ ՎՏԲ խմբի դուստր բանկերի բոլոր քարտապանների համար,
• զերծարարությունների դեմ պայքարի ընդհանրական համակարգ՝ արհեստական բանականության հիման վրա գործող համակարգի օգնությամբ,
• մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների տարբեր սեգմենտների համար,
• քարտերի սպասարկման ծավալների ընդլայնում Հայաստանի մարզերում` IOS և Android պլատֆորմների վրա հասանելի սարքերի գործարկման շնորհիվ` շարժական POS-տերմինալների միջոցով,
• հաճախորդների ծանուցումներ Viber հավելվածի միջոցով:

Հարկ է նաև նշել ոչ ֆինանսական, սակայն մեծ պահանջարկ վայելող ծառայությունների շարքը, որը ևս ՎՏԲ-Հայաստան Բանկը կապահովի իր հաճախորդների համար.

• միացում տեղական` Արմենիան Քարտ Պրոցեսինգային կենտրոնին,
• թոքենավորում – սմարթֆոնի կիրառում ապրանքների և ծառայությունների վճարման համար,
• կիբերանվտանգության միջազգային մակարդակ,
• համակարգի անխափանության բարձր 99.99% մակարդակ,
• բանկոմատների ցանցի ֆինանսական և տեխնիկական մոնիտորինգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտային բիզնեսի հիմնական ցուցանիշներով 1-ին տեղում է Հայաստանում `

• բանկոմատների քանակ` 184,
• քարտերի քանակը՝ 380 000, 
• աշխատավարձային քարտեր՝ 92,000, 
• կենսաթոշակային քարտեր`100,000
• թողարկված քարտերով ընդհանուր շրջանառություն,
• էկվայրինգային շրջանառություն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:59
Պատգամավորի կարծիքով Փաշինյանը Դալուզյանին պաշտպանում է առավոտից իրիկուն նրան սղոցողներից
«Մելինե Դալուզյանը Հայաստանից փախել է, քանի որ նրա կյանքին և առողջությանը վտանգ է սպառնացել։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դալուզյանին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կրեմլն անընդունելի է համարում Ռուսաստանին ուղղված Էստոնիայի տարածքային պահանջները
Կրեմլն անընդունելի է համարում Ռուսաստանին ուղղված Էստոնիայի տարածքային պահանջները: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մի քանի օրից պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի գները կբարձրանա՞ն, թե ոչ. Գարեգին Բաղրամյան
Ներկայումս քննարկվում է  Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հարցերը։ Այս մասին այսօր Հանրային ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
13:31
Դասախոսության ընթացքում սպանվել է Գերմանիայի նախկին նախագահի որդին
Ռիխարդ ֆոն Վայցզեկերի որդին, որը զբաղեցնում էր Գերմանիայի նախագահի պաշտոնը 1984 թվականից մինչև 1994 թվականը, 59-ամյա Ֆրիտց ֆոն Վայցզեկերը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
Հարևան Իրանում ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձած անհանգստությունների,  դրանց պատճառների, հնարավոր զարգացումների ու հետևանքների,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հրաժարականներ Պոլսի պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմնում
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով...
Աղբյուր` Panorama.am
12:58
2020 թվականին սպառողները ջրի համար կշարունակեն վճարել նույն գինը
2020 թվականին սպառողների համար ջրի սակագինը կմնա նույնը՝ մեկ խորանարդ մետրի համար 180 դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց  Հանրային...
Աղբյուր` Panorama.am
12:56
Բաց մրցույթ՝ Մանկական այգում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին հուշարձան տեղադրելու
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
12:56
Պենտագոնի նոր զեկույց. Սիրիա Թուրքիայի ներխուժումն օգնում է ԻՊ-ի վերադարձին
Թուրքիայի որոշումը՝ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու մասին, որը թիրախավորում էր Ամերիկայի քրդական գործընկերներին Սիրիայի...
Աղբյուր` Panorama.am
12:50
«Խատուտիկ» ամսագրի սխալների անիմաստ հետքերով
«Աղբյուր»  մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը ահազանգել էր, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
12:43
Եթե չկան հեռացված դատավորներ, դա դեռ չի նշանակում՝ վեթենգի գործընթաց չկա. Սուրեն Գրիգորյան
Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները բավականին ցածր վստահելիության մակարդակ ունեն թե Սահմանադրական դատարանի, թե դատական...
Աղբյուր` Panorama.am
12:41
Հարկադրաբար ՍԴ որևէ դատավոր չի կարող թոշակի ուղարկվել. Տոնոյան
Կառավարության նիստում հաստատված՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի վերաբերյալ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
12:37
Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց
«Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 13-ին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:26
Կառավարության հետ արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք. ՀԽ
Հանրային խորհուրդը երեկ արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգային գլխավոր հարցը եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
12:18
Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք. ԼՀԿ պատգամավոր
«Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
12:08
Քաղաքագետը տուգանվել է «պուտինյան դատավորներ» գրառման համար
Եկատերինբուրգի Լենինսկի շրջանային դատարանը տուգանել է քաղաքագետ Ֆեդոր Կրաշենիննիկովին 30 հազար ռուբլի՝ իշխանություններին վիրավորելու...
Աղբյուր` Panorama.am
11:58
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով. - գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական...
Աղբյուր` Panorama.am
11:54
«Դեմ դեմ ենք Արայիկ Հարությունյանին»
Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և միացել ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին:
Աղբյուր` Panorama.am
11:51
Իսրայելում Նեթանյահուն և Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարության շուրջ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը բանակցությունների արդյունքում չեն...
Աղբյուր` Panorama.am
11:42
2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը
2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարծում է, որ ինքն ու իր կառավարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չունի՝ ինչպես քվեարկել պետբյուջեի նախագծին
2020 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է 150-ից ավելի առաջարկ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
11:26
ՀՔԾ. Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է ու հետախուզվում
խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Աղբյուր` Panorama.am
11:24
ԵՊՀ ուսանողները պահանջում են ռեկտորի պաշտոնակատարից դիրքորոշում՝ Արայիկ Հարությունյանի պահվածքի վերաբերյալ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի  դասադուլ անող ուսանողները քիչ անց շարժվելու են դեպքի ԵՊՀ կենտրոնական  մասնաշենք, որտեղ դիմում-նամակ...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կասպերսկի. Փորձագետները զգուշացնում են մեծ «ախորժակով» հասարակ մոբայլ ծրագրերի օգտագործման վնասի մասին
Տեղեկատվական անվտանգության հետազոտողները Google Play-ում հայտնաբերել են պարզագույն գործառույթներով մի շարք հաշվիչներ, QR-ծածկագրերի սքաներներ,...
Աղբյուր` Panorama.am
11:06
Դոնալդ Տուսկը կդառնա ԵԺԿ նոր նախագահը
Եվրոպական խորհրդի հեռացող նախագահ Դոնալդ Տուսկը կդառնա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ- EPP) նոր նախագահ: Այս մասին հայտնել է ԵԺԿ-ն՝...
Աղբյուր` Panorama.am
11:02
ՀՀ վարչապետ. Դե ես, ճիշտն ասած, չդիմացա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ  կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Երվանդ Վարոսյան.Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը
Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի), այսօր հրապարակեց Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման...
Աղբյուր` Panorama.am
10:54
Ադոլֆ Հիտլերի մանկության տունը կվերածվի ոստիկանության բաժանմունքի
Այն տունը, որտեղ ծնվել է Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանության բաժանմունքի։ Այս մասին նախօրեին ասել է Ավստրիայի ներքին գործերի նախարարը, տարիներ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման բանաձևը
«Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ: Օրինակ, այժմ Հայաստանի բնապահպանության նախկին նախարարը գտնվում է հետախուզման մեջ, դա կարո՞ղ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}