Հասարակություն 15:09 18/10/2019 Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցանակներ է հանձնել «Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումի հեքըթոնի հաղթող թիմերին

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է արհեստական բանականությանը և անօդաչու թռչող սարքերին նվիրված՝ «Digital UAV Forum 2019» միջազգային միջոցառումը:  ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ֆորումի կազմակերպիչներն են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)» հիմնադրամը,  Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը (ՄԱԻ), «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը և ՀՀ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ): Գլխավոր գործընկերներն են «Ավրորա Ֆորում»-ն ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Digital UAV Forum 2019»-ի շրջանակում տեղի ունեցած հեքըթոնի արդյունքում ժյուրիի կողմից լավագույնը ճանաչված երեք թիմերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգևատրվել են դրամական մրցանակներով:  Առաջին տեղը  զբաղեցրած «Իմպրովիզ» թիմը ստացել է 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, երկրորդ տեղին արժանացած «Ալֆա & Օմեգա» թիմը՝ 700 000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ երրորդ տեղին արժանացած «ThreeSmart» թիմը՝ 500 000 (հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Մրցանակները հանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Անցումը դեպի թվային աշխարհ կատարվում է սրընթաց արագությամբ: Ամեն մի նոր օր փոփոխությունների տեմպն ավելի ու ավելի է արագացնում: Ազգերն ունեն երկու ճանապարհ: Կամ կանգնում են փոփոխությունների առաջնագծում ու դառնում այն քչերից, ովքեր ակտիվորեն առաջնորդում են գործընթացը, զոհաբերելով ժամանակ ու ռեսուրսներ, տքնելով, ձախողելով, սովորելով ու ստեղծագործելով, կամ՝ ոչինչ չեն անում, դուրս են մնում համաշխարհային պրոցեսից ու դառնում առաջընթացի պտուղների պասիվ սպառող՝ ստանալով փշուրներ: Մենք այլընտրանք չունենք. պետք է դառնանք համաշխարհային միտումների ակտիվ կենտրոններից մեկը: Մենք ունենք դրա նախադրյալները: Որպես տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ աջակցում է հայ երիտասարդության  նախաձեռնություններին: Շնորհավորում եմ այս հետաքրքիր միջոցառման բոլոր մասնակիցներին ու հաղթողներին»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Ֆորումն իրականացվում է գիտակրթական և գիտահետազոտական կազմակերպությունների կադրային ներուժի զարգացման և ամրապնդման, ինչպես նաև օժտված երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում ներգրավելու և համախմբելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու  նպատակով:

Ֆորումի ծրագրում ներառված են.
Գիտական կոնֆերանս. ներկայացվում են և քննարկվում են գիտա-տեխնիկական և տեխնոլոգիական արդի լուծումներն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում:
Գիտական կոնֆերանսի թեմաներն էին՝
• արհեստական բանականության տեխնոլոգիաների  կիրառումը գործնական խնդիրներում,
• ԱԹՍ-երի կիրառումը տնտեսության տարբեր ճյուղերում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատկությունները,
• արհեստական բանականության տեխնոլոգիաները և դրանց կիրառումն ԱԹՍ-երի ղեկավարման համար,
• ԱԹՍ-երի կիրառումը ժամանցի բնագավառում և ԱԹՍ-երի կիրառության տեխնիկական և օրենսդրական կարգավորումները:

Հեքըթոն. 36 ժամ տևողությամբ միջոցառում, որը նախատեսված է արհեստական բանականության և անօդաչու սարքերի  ոլորտում առկա գործնական խնդիրների լուծման համար: Հեքըթոնին մասնակցել է տասներկու թիմ Հայաստանից և Ռուսաստանից: Թիմերին առաջադրված երկու խնդիրները ներկայացված են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից. առաջին խնդիրն այն մասին էր, թե ինչպե՞ս կարելի է մեքենայի թեստ-դրայվի որակի վերահսկումը փոխարինել/իրականացնել անօդաչու թռչող սարքի միջոցով, իսկ երկրորդ խնդիրը վերաբերում էր անօդաչու թռչող սարքի միջոցով հանրային վայրերում Wi-Fi կետերի առկայության մասին  տեղեկություններ հավաքագրելուն:

Դպրոցական կրթական հարթակ. դպրոցականների կողմից ստեղծված գիտական և տեխնիկական նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետաց դասեր և ցուցադրական թռիչքներ:

Ֆորումը կշարունակվի մինչև 2019թ. հոկտեմբերի 20-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:34
ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան
«Մինչև մայիսի 18-ը մարդիկ տներում նստել են, և սոցիալական խնդիրներն սկսել են մեծ թափով աճել»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
13:29
Փաշինյանն անդրդվելի է
Չնայած բազմաթիվ քննադատություններին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր ֆեյսբուքյան էջում շարունակելու է հանրային վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
13:22
Հայտարարագրերը կհրապարակվեն հունիսի 10-ին
Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։ Հանձնաժողովից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
13:16
Վանաձորի 27-ամյան բնակիչը կալանավորվել է
Կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար
Աղբյուր` Panorama.am
13:12
Անի Սամսոնյան. Փաշինյանի ընտրած մեթոդը պլատֆորմ է ատելության ալիք գեներացնելու համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն մեթոդը, որը ճարահատյալ...
Աղբյուր` Panorama.am
13:06
Սպարտակ Սեյրանյան. Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին
ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը գրում է. «Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:00
Զարուհի Հովհաննիսյան. Ո՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն
Իրավապաշտպան, Ոչ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:54
Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը
Հունիսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում, 37-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Շիրակի մարզպետարանից...
Աղբյուր` Panorama.am
12:46
Կառավարությունը և մերձիշխանական աղբյուրները տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյան
«Հունիսի չորսին ավարտվեցին հանձնաժողովի աշխատանքները, և արդեն պիտի սկսվի զեկույցի պատրաստման հաջորդ փուլը»,- խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գերմանացի մարզիչը համաձայնել է աշխատել Միլանում
Միլանը պայմանավորվել է մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ: Հաջորդ խաղաշրջանում 61-ամյա գերմանացի մասնագետը կգլխավորի իտալական սուպերակումբը:...
Աղբյուր` Panorama.am
12:33
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8,726 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է 8,726 կորոնավիրուսի նոր դեպք: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնում են օպերատիվ շտաբից: Այսպիսով,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ֆրեզնոյում հրդեհվել են հայկական պատմական տներ
Ֆրեզնոյի պատության մի կտորը մեկ գիշերվա մեջ հայտնվեց հրդեհի ճիրաններում․ Ֆրեզնոյի Հայկական թաղամասում այրվել է հայկական պատմական երկու տներ,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Scannews. Խուզարկություններ են իրականացվում Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում
Scannews.am-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, գրում է. «Այս պահին նոր խուզարկություններ են իրականացվում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան...
Աղբյուր` Panorama.am
12:18
«Ֆորբս». Ամենաբարձր վարձատրվող աստղերը
Ամերիկացի մոդել և Kylie Cosmetics կոսմետիկական ընկերության հիմնադիր Քայլի Ջենները 2020 թ. ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանշային ցուցակում...
Աղբյուր` Panorama.am
12:07
ԵՄ ներքին սահմանները կարող են բացվել հունիսի վերջին
Իսպանիան ցամաքային սահմանները կբացի Պորտուգալիայի և Ֆրանսիայի հետ հունիսի 22-ին՝ բարձր զգոնության ռեժիմի ավարտից հետո: Մադրիդը կպահպանի...
Աղբյուր` Panorama.am
12:00
«Google»- ը հաղորդում է Թրամփի և Բայդենի քարոզարշավների վրա արտաքին հաքերների գրոհների մասին
Արտասահմանյան հաքերային խմբերը հարձակվել են ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի և նախագահության դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական...
Աղբյուր` Panorama.am
11:48
Արցախում կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի: Առայսօր...
Աղբյուր` Panorama.am
11:45
Քաղաքացի. Գնացել եմ ու թեստ չկար, ասացին՝ վարորդը գնացել է թեստ բերի, մինչև հիմա բերում է
Տասը օր է ջերմող քաղաքացուն բուժօգնություն չեն ցուցաբերում. «Արդեն տասը օր է ջերմում եմ, տանը սկեսուրս է ապրում՝ տարիքով ռիսկային խմբում,...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հիդրօքսիքլորոքին՝ հիմա այո, թե ոչ
Ուսումնասիրության հեղինակներից երեքը, որոնք պարզել էին, որ մալարիայի դեմ  հիդրօքսիքլորոքին դեղամիջոց ընդունելը կարող է մեծացնել մահվան...
Աղբյուր` Panorama.am
11:16
05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
Նախորդ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության   596 նոր դեպք և 45 առողջացած։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 8...
Աղբյուր` Panorama.am
11:05
Աստղիկ Ավետիսյան. Պարոն վարչապետ, Դուք բան ու գործ չունե՞ք
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում...
Աղբյուր` Panorama.am
11:00
Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
-Չէ՛, կամբատ, չեմ կարող: Վիրավորներ ու զոհեր կան: Չեմ կարող թողնել ու իջնել: Ես էլ ի վիճակի չեմ նրանց իջեցնելու:
Աղբյուր` Panorama.am
10:54
ՊՆ խոսնակ. Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետի տեղը պատահական ընտրված չէ
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետի լուսանկարներն է հրապարակել ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մերկելը հայտարարել է Գերմանիայի պատմության մեջ վատթարագույն տնտեսական իրավիճակի մասին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի տնտեսությունն այժմ ապրում է երկրի պատմության մեջ ամենաբարդ իրավիճակը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
10:47
Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում դադարեցնել իր էջում սկսած...
Աղբյուր` Panorama.am
10:43
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:36
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: 1972-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվել է շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցեր: ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը
Պետական եկամուտների կոմիտեում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն։ Հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն ելույթում՝ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:17
Վրաստանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում
Վրաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ինտենսիվ հաղորդակցություն կա։ Այս մասին, «Грузия-Online»-ի հաղորդմամբ, ասել է Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}