Իրավունք 18:30 18/10/2019 Հայաստան

Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքով մեղադրանք է առաջադրվել երկու եղբայրներին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին: Այս մասին հայտնում է  ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը՝ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ, և 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը՝ «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ»: 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ,  ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, ոստիկանության ծառայողները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված երիտասարդի կողմից:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ եղբայրները դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից և  գողոնը թաքցրել կամուրջներից մեկի տակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:  Նախաքննությունը շարունակվում է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:18
ՊՆ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ ականանետից և տանկից
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից...
Աղբյուր` Panorama.am
22:31
Կուրթանի հինգ բնակիչ թունավորվել են անտառից հավաքած սնկից
Այսօր Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ: Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշվել է «սուր...
Աղբյուր` Panorama.am
19:48
Միքայել Մինասյան. Նիկոլը, պարետն ու ВОЗ-ի տղան մտել են մի գյուղ ու սպանել են մարդկանց
«Ես չեմ դադարեցրել պայքարը։ Ես խոսք եմ տվել ու հիմա էլ խոսք եմ տալիս, որ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, որովհետև նա այնտեղ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ադրբեջանական կողմը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են  երկու զոհի ու հինգ վիրավորների մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն...
Աղբյուր` Panorama.am
17:18
12.07.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:16
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Լոռիում ու Տավուշում
Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ-ով Տավուշի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ են կատարել
«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}