Պատժամիջոցով կամ խրախուսանքով կարելի է կանանց ներգրավածությունն ապահովել կուսակցություններում. Արմենուհի Կյուրեղյան
«Կուսակցությունների մասին օրենքում ներառականության ապահովման, այսինքն, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածության հացերը շատ կարևոր ու լուրջ են»,- այսօր «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը։
Չնայած սրան, նա նշեց, որ չպետք է մոռանալ, որ կուսակցությունները ձևավորվում են ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ. «Իսկ ինչ անեն այն կուսակցությունները, որոնց գաղափարի շուրջ հաշմանդամություն ունեցող որևէ անձ, կամ որևէ տղամարդ չի ցանկանում ներգրավել։ Պետք է առանձին մեխանիզմներ ունենալ՝ հնարավորինս ապահովելու այս հարցը»։
Առանձին ուշադրություն հրավիրելով կանանց ներգրավածության հարցին՝ Կյուրեղյանն ասաց. «Ոչ ոք չի խոսում կուսակցության տարածքային ղեկավար մարմիններում կանանց ներգրավածության մասին։ Համամասնորեն պետք է ապահովել կանանց ներգրավվածությունը»։
ՀՅԴ անդամի խոսքով՝ այս հարցը կարելի է լուծել խրախուսանքի կամ պատժամիջոցների ձևով։
Հարակից հրապարակումներ`
- Գրանցման համար կուսակցությունների անդամների պահանջվող թիվը կարելի է իջեցնել. ԲՀԿ պատգամավոր
- Լենա Նազարյանն առաջարկում է կուսակցությունների ղեկավար կազմերում ապահովել «սեռերի սկզբունքը»
- Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ