«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը 2020թ-ին կանցկացվի Թրամփի գոլֆի ակումբում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Միք Մուլվանեյը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 2020 թվականի հունիսին կհյուրընկալի G7 կամ Մեծ յոթնյակի գագաթնաժողովը՝ Ֆլորիդայում գտնվող Թրամփի «National Doral Miami» գոլֆի ակումբում։ Այս մասին գրում է BBC-ն։
Մուլվանեյը, սակայն, հերքել է, որ Թրամփը օգուտներ է ստանալու իր ակումբում գագաթնաժողովի անցկացումից, ասելով, որ «Դոնալդ Թրամփ» բրենդն այնքան հզոր է, որ խթանի կարիք չունի։
Մուլվանեյը նաև հայտնել է, որ հնարավոր է, որ Ռուսաստանը ևս հրավիրվի գագաթնաժողովին, որը կլինի առաջինը՝ 2014-ին Ուկրաինա ներխուժումից հետո, որից հետո G8-ը դարձավ G7: