Լենա Նազարյանն առաջարկում է կուսակցությունների ղեկավար կազմերում ապահովել «սեռերի սկզբունքը»
«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ և ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի անդամ, սահմանադրագետ Արմեն Մազմանյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք մշակվել են խմբի կողմից։
Նա ներկայացրեց կուսակցությունների ստեղծման, գրանցման, կասեցման, արգելման հետ կապված հարցերից։
«Ներկայացնելով այս ոլորտում բարեփոխումների մեկ բառով՝ կարող եմ ասել, որ այն ազատականացումն է։ Գործող օրենքը, որն ընդունվել է սահմանադրական վերջին փոփոխությունների հետևանքով՝ 2016 թվականին, ևս որոշակի ազատանակնացում արձանագրել է, բայց քննարկումների ընթացքում մենք հանգեցինք նրան, որ ազատականացման որոշակի բավական տեղ կա։ Հայեցակարգում տեղ գտած առաջարկություններից են գրանցման համար անդամների պահանջված թիվն այսօր օրենքով նախատեսված է որպես 800, մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, նաև միջազգային չափանիշները պահանջում են, որ այդ թիվը հնարավորինս ցածր լինի։ Առաջարկություն է եղել անդամների թիվն իջեցնել մինչև 300»,- մանրամասնեց սահմանադրագետը։
Ինչ վերաբերում է տարածքային ստորաբաժանում ունենալու պահանջներին՝ նա նշեց, որ գործող օրենքում բավական բարդ ֆորմուլայով է ներկայացված, մոտավորապես կուսակցություններից պահանջվում է գրանցված վիճակում ունենալ Երևանում և մարզերի առնվազն 1/3-րդ-ում. «Հանգել ենք այն եզարկացության, որ միգուցե տարածքային ստորաբաժանումներ ունենալու պահանջն այդքան էլ ակտուալ չէ՝ հաշվի առնելով ժամանակաից հաղորդակցության միջոցները։
Աշխատանքային խումբն առաջարկում էր ստորաբաժանումների պահանջը հանել ընդհանրապես, բայց քանի որ կար հատկապես ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների համար կարևոր էր ներկայացվածություն ապահովել տեղերում, այս նկատառումից ելնելով առաջարկվում է որպես պետական աջակցության միջոց հատկապես ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին, ամեն մարզում կառավարությունը տրամադրի գրասենյակ՝ ԱԺ-ի գործունեության ընթացքում»։
Անդրադառնալով կուսակցությունների կասեցման դրույթին՝ Մազմանյանն հիշեցրեց, որ դա միայն կարող է տեղի ունենալ ՍԴ որոշմամբ. «Գործող օրենքը կասեցման երկու հիմք է նախատեսում՝ օրենքի կոպիտ խախտումը և համապետական երկու և ավելի ընտրություններին չմասնակցելը։ Աշխատանքային խումբը գտավ, որ պետք է շտկվի կոպիտ խախտման սահմանումը, իսկ մյուս հիմքը ընդհանրապես տեղ չպետք է գտնի օրենքում»։
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով՝ պետք է ամրագրել որոշակի կանոններ և սկզբունքներ, որոնք ընդհանուր և պարտադիր պետք է լինեն բոլոր կուսակցությունների համար։
«Կուսակցություններն անկախ իրենց գաղափարների տարբերություններից, ղեկավարների պատկերացումներից ու նախապատվություններից, պետք է պարտադրված լինեն լինել ժողովրդավար, հավասար և անխտրական հնարավորություններ ստեղծեն և կանանց և տղամարդկան համար»,- ընդգծեց նա։
ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաև իր երկու առաջարկները։
«Առաջարկում եմ կուսակցությունների ղեկավար կազմերի ձևավորման ժամանակ գործի սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, ինչը կարող է լինել երկու տարբերակով՝ կամ օրենքով պարտադրել, կամ այլընտրանգային մոտեցում լինի կուսակցությունների կանոնադրության մեջ։ Մյուս առաջարկս վերաբերում է կուսակցությունների ղեկավար կազմի ձևավորմանը, որը կարող է լինել փակ քվերակությամբ»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
- Ինչ խնդիրներ են լուծվելու «Կուսակցությունների մասին» օրենքում, ԸՕ-ում փոփոխություններով
- «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով քննարկումը այդքան էլ չէր հետաքրքրել կուսակցականներին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում