Վանքում հարգել են Լևոն Հայրապետյանի հիշատակը
Արցախցի գործարար, մեծանուն բարերար Լևոն Հայրապետյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում նրա հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի մոտ վանքեցիները համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ և ծաղկեպսակ են խոնարհել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանն ասել է, որ Լևոն Հայրապետյանին գյուղում բոլորն են հիշում ու մեծարում:
Խոսելով Լևոն Հայրապետյանի մասին՝ համայնքի ղեկավարն ավելացրել է. «Լ. Հայրապետյանը բացառիկ և յուրահատուկ մարդ էր: Նա մեր հայրենիք այն նվիրյալ զավակներից է, ով ամբողջ հոգով ու սրտով նվիրված էր իր ժողովրդին: Նա հայրենասեր, ազգասեր, բարի կամքի տեր, սրտաբաց ու անկեղծ մարդ էր: Նա ամեն ինչ արել է, որպեսզի հայրենի Վանք գյուղը դարձնի Արցախի ամենագեղեցիկ ու զարգացած համայնքներից մեկը։ Գյուղում կառուցել է դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, համայնքի կենտրոն, մի շարք այլ օբյեկտներ, ասֆալտապատել է ճանապարհները, ինչպես նաև իր նախաձեռնությամբ կյանքի են կոչվել ենթակառուցվածքներ: Համայնքի բնակիչների մեծ մասը՝ շնորհիվ մեր շատ սիրելի ու հարգելի Լ. Հայրապետյանի, ապահովված են աշխատանքով:
Մեր գյուղը ոչ միայն տեղացիների, այլև արտերկրից ժամանածների համար համար դարձել է զբոսաշրջային վայր: Մենք պարտավոր ենք ցանկացած պահի հիշել ու մեծարել Լ. Հայրապետյանի վառ հիշատակը»:
Այսօր Վանքի Գուրգեն Հայրապետյանի անվան հիմնական դպրոցում կազմակերպվել է նաև ցերեկույթ՝ ի հիշատակ Լևոն Հայրապետյանի։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հունվարի 7-ից հետո կբացվի հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կտակը
- Պարգև Սրբազանը հաստատել է` մահից մեկ օր առաջ Լևոն Հայրապետյանը զանգահարել է իրեն
- Լևոն Հայրապետյանի նախաձեռնած ռազմական ուսումնարանի կառուցումն ավարտելու վերաբերյալ դեռ որոշում չկա
- Գանձասարում ի հիշատակ Լևոն Հայրապետյանի հոգեհանգստյան կարգ է կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ