ՌԴ-ն ՄԱԿ-ին նախագիծ է ներկայացրել Գլխավոր ասամբլեայի հանձնաժողովը ԱՄՆ-ից տեղափոխելու մասին
Ռուսաստանը պաշտոնապես ՄԱԿ-ին է ներկայացրել որոշման նախագիծ՝ զինաթափման հարցերով Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի աշխատանքները Նյու Յորքից Վիեննա կամ Ժնև տեղափոխվելու համար։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը:
«Փաստաթուղթը ներկայացվել է հանձնաժողովի քննարկման», - ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ներկայացուցիչները հայտարարել էին նման որոշման հնարավորության մասին՝ կապված սեօտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի լիագումար նիստին մասնակցելու համար ՌԴ պատվիրակության 18 անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզաներ չտրամադրելու պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սատարել է Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի կողմից վիզաներ չտրամադրելու հարցում
- ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԳԱ նիստին մասնակցելու համար մուտքի արտոնագիր չի տվել 18 ռուս դիվանագետների