Սիմոնյանը՝ ֆեյսբուքում իրենց արգելափակելու մասին. Բորշչ, մայոնեզ, սամիթ, կարկանդակներ
RT հեռուստաալիքի և «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է Ֆեյսբուքում RT Russian Kitchen էջի արգելափակմանը։ Էջն ունեցել է 40 հազար հետևորդ, այնտեղ ներկայացվել են ռուսական խոհանոցի կերակուրների բաղադրատոմսեր։
Արգելափակումից առաջ նրանց զգուշացրել են, որ սպամ են տարածում, ապա առանց զգուշացնելու ջնջել են։
«Բորշչ, մայոնեզ, սամիթ, կարկանդակներ-սրանք բոլորը պարզվում է՝ սպամ են, որոնք խախտել են Ցուկերբերգի հակասպամային օրենքները»,-թվիթերայն իր միկրոբլոգում նշել է Սիմոնյանը։
Խմբագրի խոսքով, ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ էջի ադմիններին խնդրել են նշել իրենց բնակության վայրը։
«Մենք ապրում ենք ամերիկյան գրաքննությանը հաղթած երկրում։ Համակերպվեք այդ մտքին»,-ասել է նա։