Արքայազն Ուիլյամի և կնոջ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Պակիստանում
Ուժեղ փոթորիկի պատճառով ինքնաթիռը, որի մեջ եղել են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, չի կարողացել վայէջք կատարել Իսլամաբադում:
News.ru-ի հաղորդմամբ, օդանավը ստիպված մայրաքաղաքի տարբեր օդանավակայաններում երկու անգամ փորձել է վայէջք կատարել, բայց անհաջող փորձերից հետո հետ է գնացել Լահոր քաղաք: Reuters-ի տվյալներով, Ուիլյամի և նրա կնոջ հետ ամեն ինչ նորմալ է:
Նրանք հնգօրյա այցով ժամանել են Պակիստան հոկտեմբերի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում