Հայկական խոհանոցը՝ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր
Հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության ցուցադրություն էր կազմակերպվել վերջերս՝ GASTRO COUTURE։ Ստեղծարար էսթետիկայի այս երկու աշխարհների՝ խոհանոցի և նորաձևության յուրօրինական համադրության համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ազգային խոհանոցն ու մշակույթը։
Ցուցադրությունը բաղկացած էր 3 մասից. առաջին մասում կերպաները ներկայացնում էին նորաձև սպասք և մատուցման արվեստը, երկրորդում՝ հայկական ավանդական խոհանոցը՝ որպես բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր և երրորդ մասում՝ բարձրակարգ ռեստորան, ռեստորան այցելելու էթիկա և էսթետիկա:
Դահլիճում ներկայացված էր 50 մետր երկարությամբ առատ սեղան՝ լի հայկական ավադական ուտեստներով և քաղցրավենիքով՝ ղափամա, տոլմա, ժենգյալով հաց, գաթա, հայկական չրեր և մրգեր, որոնք ցուցադրության ավարտից հետո վայելեցին հյուրերը:
Ցուցադրության երկու մուտքերը զարդարված էին «Հայկական գորգի ազգային կենտրոնի» զարդանախշ գորգերով, որոնք ողջ շքեղությամբ ներդաշնակ ձևով գույն էին հաղորդում միջոցառմանը և խորհրդանշական էին:
Գաստրո և նորաձևության ինդուստրիաները հաճախ են համատեղվել: Այս կերպ աշխարհահռչակ դիզայներները ցանկացել են յուրօրինակություն, համ ու հոտ հաղորդել իրենց հավաքածուներին:
GASTRO COUTURE-ի միջոցով էլ կազմակերպիչները նպատակ էին դրել նորաձևության կոնցեպտով ներկայացնել հայկական խոհանոցի էսթետիկան և բարձր խոհանոցի հնարավորությունները։ Այն «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ու «Հարմոնի Երևան» նորաձևության տան համատեղ նախագիծն է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին