Հասարակություն 16:09 19/10/2019 Հայաստան

Ընդունվում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի 2020թ. հայտերը

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից ոլորտների ամենակարևոր մրցանականերից մեկն է։ Այն տրվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ներդրումներ ունեցող գիտնականներին աշխարհի տարբեր երկրներից: Մրցանակը տրվում է 2010թ-ից ի վեր 2 տարին մեկ անգամ։ 2010–2016թթ ՀՀ կառավարության կողմից որպես մրցանակ էր սահմանվել 500,000 ԱՄՆ դոլար: 2017թ-ից մրցանակը կազմում է 300,000 ԱՄՆ դոլար։ 2019թ-ից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը դասվում է ՀՀ պետական մրցանակների շարքին։

Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում են, որ մրցանակի համար կարող են ներկայացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային (3 համահեղինակից ոչ ավելի) աշխատանքներ։ Դրամական պարգևը հավասար բաժանվում է հաղթողների միջև, ինչից զատ յուրաքանչյուր հաղթող ստանում է վկայական, շքանշան և հավաստագիր։

Հաղթող(ներ)ը ստանում է 200. 000 ԱՄՆ դոլար՝ որպես անձնական մրցանակ, իսկ մնացյալ 100.000 ԱՄՆ դոլարն օգտագործվում է Հայաստանի գիտնականների հետազոտական նախագծերի և արտասահմանյան աշխատակցությունների, Հայաստանում գիտական միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև հայ ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով (այս ամենը կատարվում է Մրցանակի հանձնաժողովի և տվյալ տարվա հաղթողների հսկողության ներքո):

Թեկնածություն կարող են առաջադրել՝

▫️Նոբելյան մրցանակակիրները
▫️Գիտությունների ազգային ակադեմիաների նախագահությունները
▫️Աստղադիտարանների կամ աստղագիտական ինստիտուտների գիտական խորհուրդները
▫️Համալսարանների համապատասխան բաժինների գիտական խորհուրդները

❕Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին չի թույլատրվում առաջադրել այն աշխատանքը, որն արդեն արժանացել է վերոնշյալ մրցանակին կամ միևնույն ժամանակ ներկայացված է մեկ այլ միջազգային մրցանակի:

 Անհրաժեշտ փաստաթղթեր

▫️Թեկնածության առաջադրման պաշտոնական նամակ՝ կնքված համապատասխան կառույցի կողմից,
▫️Ներկայացված աշխատանքի գիտական արդյունքի կամ նվաճումների վերաբերյալ նկարագրություն (2 էջի սահմաններում) ,
▫️Թեկնածու(ներ)ի գիտական կենսագրականները,
▫️Թեկնածու(ներ)ի գրախոսվող աշխատանքների ցանկը,
▫️Երաշխավորագիր տվյալ ոլորտում հայտնի 3 գիտնականների կողմից,
Տպագրված հոդվածներ, գրքեր, CD/DVD-ներ, կամ այլ առաջադրված աշխատանքներ,
▫️Այլ փաստաթղթեր, որոնք կարող են կարևոր լինել որոշման կայացման գործընթացում։

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողով
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն
Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա 24
Հեռ.՝ +374-10-525505

Դիմելու վերջնաժամկետն է

2020 թվականի մարտի 18-ը։
Արդյունքները հայտնի կլինեն մինչև 2020թ. հուլիսի 18-ը, իսկ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2020թ. սեպտեմբերի 18-ին:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնաժողովի կազմում են

Պրոֆ. Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ, նախագահ, [email protected])
Պրոֆ. Խավիեր Բարկոնս (Գերմանիա, [email protected])
Պրոֆ. Անատոլի Չերեպաշչուկ (ՌԴ , [email protected])
Պրոֆ. Միշել Մայոր (Շվեյցարիա, [email protected])
Պրոֆ. Վահե Պետրոսյան (ԱՄՆ, [email protected])
Պրոֆ. Բրայան Շմիդտ (Ավստրալիա, [email protected])
Պրոֆ. Ջոզեֆ Սիլք (Մեծ Բրիտանիա, [email protected]))
Պրոֆ. Երվանդ Թերզյան (ԱՄՆ, [email protected])
Պրոֆ. Էվին վան Դիսխուկ (Նիդերլանդներ, [email protected]։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:20
Կենդանաբանական այգին տնօրենի պաշտոնակատար ունի
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը իսլամիստների է ձերբակալել
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ՖՍԲ- ФСБ) ձերբակալել է «Հիզբ Ութ-Թահրիր ալ-Իսլամի» ահաբեկչական կազմակերպության 9...
Աղբյուր` Panorama.am
14:03
Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն, վերջապես, անվանեց չարիք. Մադաթյան
«Ես ելույթի իմաստը չհասկացա, ոչ թե այն վատն էր, այլ ուղղակի իմաստը էսօրվա դրությամբ ինձ համար պարզ չէ»,- այս մասին այսօր լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ուսանողները ԿԳՄՍ նախարարության կողմից կոմպրոմիսի գնալու քայլեր չեն տեսնում
«Խնդիրներ ունենք հանրակրթական դպրոցներում, տարվող կրթական քաղաքականության, ընդունելության քննությունների  հետ: Կարծում ենք՝ այս...
Աղբյուր` Panorama.am
13:53
Նախապատրաստվում են նյութեր` ոստիկանների կողմից խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության...
Աղբյուր` Panorama.am
13:46
Միլանում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր. Արմեն Գրիգորյան
Միլանի հայկական եկեղեցում  հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը հրապարակային...
Աղբյուր` Panorama.am
13:36
Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանում կբացվի Կոմիտաս վարդապետի հուշարձանը
Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Վանեցյանի չպատասխաններն ավելի կարևոր էին, քան պատասխանները. Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը գրում է. «Երեկ հրապարակվեց Վանեցյանի հարցազրույցը, որին սպասում...
Աղբյուր` Panorama.am
13:19
«Իր կատարելիք աշխատանքները քաղաքային իշխանությունը չի կատարել». Հռիփսիմե Առաքելյան
«2020 թվականի քաղաքային բյուջեի հետ կապված մեր ամենամեծ դիտարկումն այն է, որ կանխատեսելիությունը ավելի մեծ է. 107 մլրդ բյուջե են...
Աղբյուր` Panorama.am
13:07
Գործող գյուղապետերի «մրցակիցները» ինքնաբացարկներ են հայտնել
ՏԻՄ ընտրություններում ձևական առաջադրումները շարունակվում են
Աղբյուր` Panorama.am
13:05
Բելգիացի 9-ամյա տղան կդառնա աշխարհում համալսարանի ամենաերիտասարդ շրջանավարտը
Առաջին հայացքից բելգիացի Լորան Սիմոնսը նման է ցանկացած այլ 9-ամյա տղայի, սակայն երբ նա սկսում է նկարագրել իր աշխատանքը Նիդեռլանդների...
Աղբյուր` Panorama.am
12:57
Բանկային համակարգի աշխատակիցները լավագույնս կիրառում են համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները. Մհեր Աբրահամյան
Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանկային աշխատողի օրվա առթիվ։ «Հայաստանի բանկերի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին տրամադրվելիք վարկը
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:44
ՃՈ պաշտոնյա է կալանավորվել. ՊՎԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով ձեռք բերված...
Աղբյուր` Panorama.am
12:34
Լեհաստանի մշակույթի նախարարությունը մեդալ է հանձնել Արման Պադարյանին
Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունն «Արժանիքների համար պատվավոր մեդալ» է հանձնել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
12:29
ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա
ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ վետո է դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա. այս անգամ վետոն կիրառել է ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
12:25
«Կուսակցություններին այսուհետ միայն անհատները կֆինանսավորեն»
«Ինձ համար պետական դավաճանությանը համարժեք է, եթե որևէ օտարերկրյա աղբյուրից կուսակցությունը ֆինանսավորվում է»
Աղբյուր` Panorama.am
12:16
Բելգրադը հետաքննություն է սկսել՝ «Ռուսաստան-Սերբիա» կանխիկ գումարի փոխանցման տեսանյութի հետքերով
Բելգրադը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում ցույց է տրվում, որ ռուս դիվանագետը կամ հետախուզության...
Աղբյուր` Panorama.am
12:06
Հայաստանի և Չինաստանի միջև ազատ վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը կընդունվի այս տարի․ Լենա Նազարյան
««Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Իրանագետ. Ինչպե՞ս լուսաբանվեցին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները
Կեղծ հաղորդագրություններ էին ուղարկվում, գործարկվում էին կեղծ կայքեր:
Աղբյուր` Panorama.am
12:00
Չեխիան ազատվում է ռուսական Մի-24 մարտական ուղղաթիռներից
Չեխական բանակը, ԱՄՆ-ի կողմից արտադրված նոր 12 մարտական ուղղաթիռ ձեռք բերելուց հետո, նախատեսում է վաճառել ռուսական Մի-24-երը, որոնք այժմ գտնվում...
Աղբյուր` Panorama.am
11:57
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արթուր Չիլինգարովին
Լեգենդար գիտնական-բևեռախույզ, Դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
11:51
Twitter-ը պաշտոնապես արգելեց քաղաքական գովազդը
Այսօրվանից՝ նոյեմբերի 22-ից, ուժի մեջ է մտել Twitter- ում քաղաքական գովազդ տեղադրելու արգելքը: Այս մասին գրում է Mignews-ը։ Հարթակում...
Աղբյուր` Panorama.am
11:45
Լարսը փակ է բեռնատարների համար
Այսօր ժամը 10:53-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան...
Աղբյուր` Panorama.am
11:42
Victoria's Secret-ը չեղարկել է իր նորաձևության տարեկան ցուցադրությունը
Victoria's Secret ապրանքանիշը չեղյալ է հայտարարել իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը` հեռուստատեսային վարկանիշների անկման և միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
11:38
Շահեն Հարությունյան. ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը հայտարարել է ԱԺ-ում աշխատանքը դադարեցնելու մասին։ «Շուրջ 10 ամիս աշխատելով ԱԺ-ում՝...
Աղբյուր` Panorama.am
11:31
Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Թուրքիային Ս-400-ի հետ կապված
ԱՄՆ-ն առաջարկել է Թուրքիային «ոչնչացնել, վերադարձնել կամ ազատվել» ռուսական Ս -400 ՀՕՊ համակարգերը։ Այս մասին, ria.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Վենետիկ. Օպերայի առաջնախաղը կայացել է
Վենետիկը վերադառնում է սովորական կյանքի. քաղաքում ամեն օր  ավելի շատ զբոսաշրջիկներ են  հայտնվում, խանութներն ու ռեստորանները սպասում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Հակագազով ու ծեծով ցուցմունք կորզելու տեսանյութի վերաբերյալ ոստիկանությունում ստուգումներ են իրականացվում
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարականով համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ  այս պահին ներքին անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
10:56
Նոտր Դամի գիշերային լուսավորությունը վերականգնվել է
Հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի  գիշերային լուսավորությունն ավերիչ հրդեհից ութ ամիս անց վերականգնվել է: Այս մասին գրում է Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}