Դատական համակարգում ստեղծված քաոսի պատճառով երտասարդ դատավորները լքում են համակարգը. «Ժամանակ»
Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, աստիճանաբար պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը այժմ սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը
«Մասնավորապես՝ փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և մի քանի այլ գործող երիտասարդ դատավորներ: Փաստաբանական դպրոցում սովորում են նաև բազմաթիվ գործող դատախազներ, քննիչներ: Նրանք բոլորը պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով, ինչպիսին է փաստաբանությունը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց