Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր անդամների հետ
«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե «Սանիթեք» ընկերությունը դիմել է արբիտրաժային դատարան, արդյո՞ք չի հարվածի Հայաստանի միջազգային վարկանիշին:
Նա նշեց, որ իրենք շատ պատրաստ են այդ ամբողջ պրոցեսին, ունեն բոլոր ապացույցները, որ «Սանիթեքը» պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր կապված «Սանիթեք» ընկերության հետ:
«Մեծ մտահոգություն կա, թե ինչպես է, ընդհանրապես, «Սանիթեք» ընկերությունը հայտնվել հայաստանյան շուկայում, ինչպես է կարողացել հաղթել մրցույթում: Մենք հավաքել ենք ողջ փաթեթը, ուղարկել ենք դատախազություն՝ ուսումնասիրվի, արդյոք այս պրոցեսը եղել է ճիշտ, չեն եղել օրենքի լուրջ խախտումներ»,- ասաց Հ. Մարությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Հայկ Մարությանը հայտարարել էր, որ ամբողջությամբ միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրերը: Դրանից հետո «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:
Հարցին, թե ավագանու ընդդիմադիր անդամներն ամփոփելով ձեր գործունեության մեկ տարին, ասում են, որ քաղաքի խնդիրները գրեթե ամփոփոխ իրենց տեղում են, մասնավորապես, խոսքը տրանսպորտային նոր ցանցի ներդրման մասին է, Հայկ Մարությանն ասա, որ շատ լուրջ աշխատանքներ է կատարվել և այս պահին էլ կատարվում է, կառավարության հետ ստեղծված միջգերատեսչական խումբն արագ տեմպերով արդյունավետ աշխատում է, հասել են կոնկրետ արդյունքների:
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան
- Դատախազությունը կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը. «Սանիթեք»
- Եթե «Սանիթեք»-ը որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք պատրաստ ենք դրան. Մարության
- «Սանիթեք»-ի հայտարարությունը՝ վաղը
- «Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել
- Հայկ Մարությանը ամբողջությամբ խզեց Սանիթեքի հետ պայմանագրերը
- ՄԻՊ-ն ամփոփել է «Սանիթեք» ընկերության դեմ բողոքները
- «Սանիթեք» ընկերության աշխատակիցն ուշաթափվեց կառավարության դիմաց
- «Սանիթեք»-ը չի պատրաստվում հավաքել «պառկած» աղբամանները
- Քաղաքապետարանը իրավական ուղիներ է փնտրում, որպեսզի Սանիթեքին վճարված գումարները հասնեն աշխատակիցներին. Հակոբ Կարապետյան
- «Սանիթեք». Ընկերությունը չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը
- «Սանիթեք»-ի աղբամանները՝ գետնին փռած
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց