Նռան փառատոնին ներկա է եղել Արցախի նախագահը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում կազմակերպված նռան փառատոնին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարտունի քաղաքի ավագանու անդամ, փառատոնի կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանը հայտարարել էր, որ փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան երկու տասնյակ մենատնտես: Առանձին տաղավարներով ներկայանալու են նաև համայնքները: Հայտեր են եղել նաև Երևան քաղաքից: Փառատոնի տոմսի արժեքը 1000 դրամ է: