Տնտեսություն 20:00 19/10/2019 Հայաստան

Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան

Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում  կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին ղեկավարը  «Լիդիան»-ին հորդորել էլ  ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որևէ գործողությունից, քանի  որ տարածքում Կարմիր գրքում գրանցված  տեսակներ կան:Դատարանն այս հանգամանքերի վրա ուշադրություն չդարձրեց: Այս հարցում «Լիդիան»-ը  հաղթանակ տոնեց, արդյո՞ք ունի հնարավորություն միջազգային արբրիտաժային դատարանում ևս հաղթելու: Միջազգային բնապահպանական կառույցի ներկայացուցիչ, մասնավորապես WWF Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել  panorama.am-ին։

«Խորհրդակցել եմ մեր  ղեկավարության հետ, ներկայացրել եմ խնդիրը: Պարզ է, որ նման ընկերությունները լոբբինգով և գումարներով կարողանում են ուժեղ լինել և ազդեցություն ունենալ դատարանների վրա: Բայց, եթե տեղի բնակիչները դեմ են, ցանկացած արբրիտաժ չի կարող հօգուտ ընկերության որոշում կայացնել ՝ հաշվի չառնելով տեղացիների կարծիքը: Միջազգային փորձը նկատի  առնելով, կարող ենք ասել, որ դա մարդու իրավունքների կոպտագույն  խախտում է: Ջերմուկում  լսումներ չեն եղել, բնակիչների  կարծիքը հաշվի չեն առնվել, նրանք  նույնիսկ ճանապարհ են փակել, էլ ո՞նց կարող են արտահայտել իրենց բողոքը: Նույն ջերմուկցիները կարող են դիմել ՄԻԵԴ և ավելի շատ գումար պահանջել: Այս հարցում ես համոզված եմ, որ ոչ մի արբրիտաժ չի կարող բավարարել «Լիդիան»-ին»,-նշեց նա:

panorama.am. -Պարոն Մանվելյան, բացի մարդու իրավունքների խախտումից,  կենսաբազմազանության մասով  միջազգային կոնվենցիաների խախտումներ կա՞ն:

Կարեն Մանվելյան.- Բավականին շատ խախտումներ կան՝  և  ՀՀ օրենքներ,  և միջազգային կոնվենցիաներ են խախտվել: Ամուլսարի տարածքում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված  25 տեսակից ավելի տեսակներ կան: Երկու տեսակն էլ ՝ Ոզնաթուփ մեխակը և Ապոլլո տեսակի թիթեռը, ինչպես գիտեք  հայտնաբերվեցին մասնագետների կողմից: Սակայն  իրենք հերքեցին, որ դրանք կարմիրգրքյան տեսակները են:

Այնինչ,  մեր մասնագետները, ովքեր երկար տարիների փորձ ունեն ապացուցեին , որ դրանք հենց այդ  տեսակներն են , որոնց մասին նշեցինք: Հասկանալի է, որ այն փորձագետներն ,ովքեր աշխատում են կամ ներգրավված են Լիդիանի գործում, պետք է ասեին, որ տարածքում չկան Կարմիր գրքում գրանցված տեսակներ: Կարող եմ վստահաբար մի բան  ասել, որ մեր երկրում  տասը հազար հա-ի վրա անհնարին է գոնե մեկ կարմիր  գրքյան տեսակ չլինի:

panorama.am. -Ենթադրենք , արբրիտաժային դատարանը որոշում կայացրեց հօգուտ ջերմուկցիների, արդյո՞ք Հայաստանի վարկանիշը  չի ընկնի  և  չենք կորցնի վստահությունը ՝ միջազգային  ներդրողների շրջանում:

Կարեն Մանվելյան.-Եթե  Հայաստանն ուզում  է «կանաչ» ուղով գնալ, ապա  վարկանիշն ավելի կբարձրանա: Ամբողջ աշխարհն է այսօր որդեգրել  «sustainable development goals»  ճանապարհը, այնսինքն՝ կանաչ և կայուն  զարգացման ուղին: Արդյունքում ՝  և տնտեսությունը կզարգանա,  և շրջակա միջավայրը կպահպանվի: Ես կասեի ճիշտ հակառակը տեղի կունենա,   Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության շրջանում էականորեն կբարձրանա, եթե  ընտրի էկո քաղաքականություն, այլ ոչ թե քանդող քաղաքականություն:

panorama.am. -Այսինքն՝ կարող ենք  փաստել, որ Հայաստանի վարկանիշը  կբարձրանա, եթե  մերժի՞ Ամուլսարի ծրագիրը:

Կարեն Մանվելյան. - Իհարկե, միանշանակ, թե մեր Կառավարության  և թե մեր երկրի: Ես չեմ հավատում, որ ասում են ներդրողներ  չեն գա: Ներդրողը  այսպես,թե այնպես  կներդնի, իսկ վարկանիշը միանշանակ կբարձրանա: Պետք է ընդգծեմ, որ միայն Ամուլսարը չէ հարցը: Մյուս մետաղական հանքավայրերին էլ  է  խոսքը վերաբերում:

Գնալով պետք է նվազեցնել նաև նրանց գործունեությունը: Այսօր նրանք աշխատում են , աշխատատեղեր են ապահովում, հասկանալի է, բայց հետագայում պետք է քայլեր ձեռնարկենք, քիչ-քիչ փակելու ուղղությամբ: Մեր ուղին հանքարդյունաբերությունը չպետք է լինի, մեր ուղին գյուղատնտեսությունն է, IT  ոլորտն ու գիտությունը: 

panorama.am. - Քաղաքակրթությունն ու էկոլոգիան կարող են նույն ճանապարհով  ընթանալ, այսինքն՝ մեկը մյուսին չեն խանգարում, ինչպես ԱՄՆ-ում ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարեն Մանվելյան. - Տեսեք, այդ խնդիրը բոլոր երկրներում կան, ենթակառուցվածքներ են զարգանում, շենքեր են կառուցվում, սակայն զարգացած երկրներում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը հասցվում է մինիմալի:  Եթե շենք է կառուցվում, ապա մեկ այլ վայրում պարտադիր  հիմնվում է  կանաչ գոտի: 

Օրինակ՝ Գերմանիայում , Բեռլինն  ամենամաքուր  քաղաքն է ՝ օդի մաքրությամբ, քայլելիս թվում է,թե անտառի միջով ես քայլում՝ շատ այգիներ ու կանաչ տարածքներ կան, մարդիկ նախընտրում են հեծանվով երթևեկել: Ինչ է այնտեղ շենքներ չե՞ն կառուցվում: Կառուցվում են, բայց զուգահեռ  հիմնում են նաև կանաչ տարածքներ: Զարգանում է  քաղաքակրթությունն ու պահպանվում շրջակա միջավայրը: 

Պարզապես  այստեղ հարցն այլ է: Հայաստանը զարգացող երկիր է  և մենք մեր ռեսուրսների հաշվին ենք փորձում զարգանալ, ինչպես աֆրիկյան երկրներում է: Բայց խնդիրն այն է, որ  այդ բնական ռեսուրսներն  օգտագործում են օտարերկրյա ընկերությունները, իսկ մեր  երկրին բան չի մնում, երկիրը օգուտներ չի ունենում, կամ էլ՝ կոպեկներ: Դրա համար ասում ենք, զարգացնել տուրիզմը, որը երկարաժամկետ կտրվածքով օգուտ կբերի: Մի անգամ հաշվարկեցինք,թե    հանքի   շահագործումից  որքան եկամուտ է մտնում բյուջե: Այսպես, հանքավայրի շահագործումից իքս գումար պետությունը ստանում է տասը տարվա ընթացքում, նույքան գումար  տուրիզմից ՝ հիսուն տարվա ընթացքում:  

Բայց  տուրիզմից շրջակա միջավայրը չի ապականվում,  դեռ օգուտ շարունակվում  է  սերնդե սերունդ, բայց հանքավայրը տասը տարի հետո կփակեն և օգուտը կկտրվի , և բնություն չենք ունենա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}