Երևանի սուրճի արտադրամասերից մեկում ծխացել է 0.5 խմ սուրճ
«911» ծառայությունն այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի պահեստում ծուխ է նկատվում:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ սուրճի արտադրամասում ծխացել է 0.5 խմ սուրճ (հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել): Փրկարարներն իրականացրել են ծխահեռացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում