Տիրազուրկ ձկնորսական ցանց՝ դրենաժային ջրերում
Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ գրառման հետքերով այցելել են ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղ, որտեղ դրենաժային ջրերում հայտնաբերել են տիրազուրկ ձկնորսական ցանց։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ ցանցում առկա 3 մանրաձուկը և կրիայի 1 ձագը, վերադարձվել են բնական միջավայր։ Ձկնորսական ցանցն առգրավված է՝ հետագա ոչնչացման նպատակով։
Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները տարածքում իրականացրած շրջայցի ընթացքում այլ ձկնորսական ցանցեր չեն հայտնաբերել։