Ռոստովում եռօրյա սուգ է հայտարարվել՝ երեխաների այրվելու դեպքի կապակցությամբ
Ռոստովի շրջանում՝ Յարոսլավի մարզում հայտարարվել է եռօրյա սուգ։ Հոկտեմբերի 19-ին այստեղ տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 7 մարդ, որից 5-ն անչափահաս երեխաներ են։
«Գազետա. ռու»-ն գրում է, որ հոկտեմբերի 21-23-ը նախատեսված բոլոր զվարճալի ու ժամնցային միջոցառումները հետաձգվել են, այդ օրերին կիջեցվեն նաև դրոշները։
Հայտնի է, որ երեք մարդ գտնվում է հիվանդանոցում։ Տունը հրդեհելու մեջ կասկածվում է 1982 թվականին ծնված տղամարդը, նա ձերբակալված է։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում