Իրավունք 18:11 21/10/2019 Հայաստան

«Տորք Անգեղ» ՀՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով, նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 3-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը կնոջը հրամանագրել է ՀՈԱԿ-ի տնտեսվարի, պարուսույցի, ապա նաև՝ գեղարվեստական մարզչի հաստիքներում, սակայն վերջինիս կողմից երբևիցե աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, իր կնիքով հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններով լրացված աշխատաժամանակի, հաշվարկի տեղեկագրերը, որոնց հիման վրա յուրացման եղանակով հափշտակվել է որպես աշխատավարձ դուրս գրված խոշոր չափերի գումար:

Բացի այդ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելով, անվճար ուսուցման ծառայություններ մատուցելու փոխարեն, 2012 թվականից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի տնօրենը կազմակերպել և իրականացրել է ապօրինի դրամահավաք՝ ՀՈԱԿ-ի մի շարք մարզիչների միջոցով սաներից վերցնելով ամսական վարձավճարներ: Ինչպես նաև՝  2017թ. սեպտեմբերից մինչև 2019թ. օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի պահակների միջոցով կազմակերպությանը պատկանող կայանա¬տեղիում կազմակերպել է կանոնադրությամբ չնախատեսված ձեռնարկա-տիրական գործունեություն՝ հարակից շենքերի բնակիչներից ավտոմեքենաները նշված տարածքում կայանելու դիմաց գանձելով գումարներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննության ընթացքում նշված ՀՈԱԿ-ի տնօրենը իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից, տվել խոստովանական ցուցմունք և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցել պատճառված վնասը՝ ընդհանուր՝ 12.055.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:19
Վահագնի թաղամասի հրդեհի հետևանքով տուժածներ չկան
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:31-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում` կենտրոնական մուտքի մոտ, այրվում...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ղամիշլիում վերջին հրաժեշտն են տվել Հայ Կաթողիկե համայնքի սպանված հովվապետին ու նրա հորը
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի...
Աղբյուր` Panorama.am
20:05
Բակո Սահակյանը Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Նեղոսի իրական տարիքը
Նեղոս գետը ձևավորվել է ավելի քան 30 միլիոն տարի առաջ, այսինքն հինգ անգամ ավելի մեծ է, քան ենթադրվում էր նախկինում: Իզվեստիայի հաղորդմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական բացահայտումը ՔԿՀ-ներում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
19:47
Առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:33
Կոտայքի մարզում բացվել է Քաղաքացիների սպասարկման երրորդ գրասենյակը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  այսօր Կոտայքի մարզում  մասնակցել է  Եղվարդ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Գործել հանուն ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման. Ն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ընտրվել է նոր «Միսս միջազգային» տիտղոսակիրը
«Միսս միջազգային 2019»  (Miss International) տիտղոսակիր է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվատը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:00
43-ամյա ռեփեր Bad Azz-ը մահացել է բանտում
Ամերիկացի հիփ-հոփ կատարող Bad Azz-ը  (իսկական անունը՝ Ջամար Անտոնիո Ստամպս) մահացել է բանտոմ: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:48
Գործի ամբողջական քննություն կատարված չէ և դա դատախազության մեղքն է. Ռ.Քոչարյանի փաստաբան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն էր ներկայացրել:...
Աղբյուր` Panorama.am
18:44
Արմեն Փամբուխչյանը վերջին օրերի իրադարձությունները «շրջիկ կրկես» է անվանում
Վերջին օրերին մենք ականատես ենք լինում երեսպաշտության համարներով շրջիկ կրկեսի, որն ամենատարբեր տեղերից թակում է մեր դուռը և փորձում դառնալ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Գիրք կարդալը ժամանակակից է, իսկ սեփական լեզուն, պատմությունն ու գրականությունն իմանալը՝ սուպեր ժամանակակից. Զոհրաբյան
«Վերջին շրջանում ինձ շատ զվարճացնում է հնի ու նորի, իբր հին ու նոր մտածողության արհեստական դիսկուրսը»,-այս մասին այսօր խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
18:25
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն. ԿԲ
2019 թ-ի երրորդ եռամսյակում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված հիմնականում արտադրողականության աճով։ Այս մասին նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:18
Դատախազի բացարկի միջնորդության քննարկումը կշարունակվի նոյեմբերի 19-ին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազին
Աղբյուր` Panorama.am
18:12
Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները
ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն՝ նոյեմբերի 13-ից 15-ը ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:07
ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը
Հայաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
18:00
Պատգամավորը հորդորեց գործընկերներին «չդառնալ հիվանդության տարածողը»
«Վերջին ժամանակներս ոչ միայն  հասարակության մեջ, այլև խորհրդարանում անհարկի ակտիվությամբ քննարկվում է նախկին իշխանությունների կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:55
ԱԳՆ խոսնակ. Այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ազատություն» ռ/կ հարցին։ Հարց. Մամեդյարովն իր վերջին հայտարարությունում խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ընդմիջումից հետո ընթացող դատական նիստում ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ջրի ազգային խորհուրդը կլուծարվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տեխզննություն իրականացնող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Խարդախությամբ 203մլն. դրամ հափշտակելու համար
Աղբյուր` Panorama.am
17:21
Պատգամավորն առաջարկում է ԱԺ նախագահին իրավունք տալ մասնակցելու ԱԽ նիստերին
Խորհրդարանն առաջին ընթարցմամբ քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և...
Աղբյուր` Panorama.am
17:15
Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։...
Աղբյուր` Panorama.am
17:07
ԱԱԾ. Բացահայտվել է փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք
Ազգային անվտանգության ծառայությունը  ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Գրավառուի և գրավատուի իրավունքներն ու պարտավորությունները՝ ԱԺ ամբիոնում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծը։...
Աղբյուր` Panorama.am
16:51
Փաստաբան. Արսեն Բաբայանի նկատմամբ ապօրինությունն ամբողջությամբ վերացված չէ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը դրական է գնահատում՝...
Աղբյուր` Panorama.am
16:40
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ Պետական գույքի կառավարման դաշնային գործակալության ղեկավար Վադիմ...
Աղբյուր` Panorama.am
16:27
Խնդիրը «բոլոլա» սարքելու մեջ է. Ալեն Սիմոնյան
«Ախր ստեղ խնդիրը էդ ձեր բարձրացրածը չի, էստեղ թե նպատակը, թե խնդիրը մեկ այլ բանի մեջ է՝ «բոլոլա» սարքելու մեջ ա, ինչ-որ...
Աղբյուր` Panorama.am
16:18
Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմը դատական այսօրվա նիստում միջնորդություն է ներկայացրել՝ ինքնաբացարկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց
13:59 12/11/2019

«22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}