Մհեր Մարկոսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր
Ազատ ոճի ըմբիշ Մհեր Մարկոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
86 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը տարել է 3 հաղթանակ ու կրել մեկ պարտություն:Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մարկոսյանն առավելության է հասել մոնղոլ ըմբիշի նկատմամբ։
Սա Հայաստանի առաջին մեդալն էր Համաշխարհային բանակային խաղերում:
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան