Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր
Երևանի Իսակովի պողոտայում երեկ երեկոյան տեղի ունեցախ պատահարի հետևանքով երկու անձ զոհվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
ԱԻ նախարարությունից մանրամասնում են, որ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով սյունը թեքվել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներին՝ Արայիկ Բ.-ին (ծնված 1993 թ.) և Գեղամ Գ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:
Փրկարարներն ավոտոմեքենայից դուրս են բերել ուղևորի՝ Գոռ Գ.-ի և անձը չպարզված քաղաքացու դիերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում