Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հեռագրում մասնավորապես գրված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով տեղեկացա Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով մարդկանց մահվան ողբերգական լուրի մասին:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցություններ և աջակցության խոսքեր զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»: