Քննության ժամանակ ուսանողներին ստիպել են արկղեր կրել գլխներին
Հնդկաստանի դպրոցներից մեկը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ քննության ժամանակ ուսանողների գլուխներին արկղեր են դրված՝ միմյանցից արտագրությունը բացառելու համար։ Արկղերի առջևի հատվածը կտրված է եղել, որը հնարավորություն է տվել ուսանողներին տեսնել իրենց գրասեղանները և քննության թերթիկները։ Այս մասին գրում է CNN-ը։
Դեպքը տեղի է ունեցել Կարնատաքա նահանգի Հագաթի նախահամալսարանական քոլեջում՝ նախորդ չորեքշաբթի։
Քոլեջը խիստ քննադատության է ենթարկվել համացանցում, նույնիսկ պետական պաշտոնյաներն են քննադատել։ Կրթության Կումարը թվիթերում գրել էր, որ դպրոցի նման քայլն «անընդունելի է»:
«Ոչ ոք իրավունք չունի վերաբերվել ուսանողներին կենդանիների նման։ Այս այլասերվածությանը պատշաճ կերպով կանդրադառնանք»,- գրել է Կումարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում