«Իմ քայլ»-ն ու ԲՀԿ-ն դեմ են ԼՀԿ-ի օրինագծին
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, ով 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վերահաստատեց իրենց այն որոշումը, որ այս մարմինների ղեկավար կազմում նշանակումների ազատականացումը այն լուծումն է, որը հնարավորություն կտա ունենալ պրոֆեսիոնալ և վստահելի ղեկավարներ։
«Մեզ լրացուցիչ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանանք ներկայացնել հավուր պատշաճի նախագիծ, որը կարտացոլի այս ոլորտում առկա բոլոր հիմնական այն նորմերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի կանոնակարգումը լինի ամբողջական և նշանակումները համապատասխանեն այն ընթացակարգերին, որն ահրաժեշտ է։ Ելնելով սրանից՝ առաջարկում ենք խորհրդարանին դեմ քվեարկել այս նախագծին և զուգահեռ առաջարկում նախագծի հեղինակին՝ վերադառնա երկրորդ ընթերցման առաջարկների փուլ ըստ կանոնակարգ օրենքի և հստակեցնենք նախագիծը»,- ասաց պատգամավորը։
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացնելով իրենց դիրքորոշումն՝ ասաց. «Ո՞վ է ասել, որ 25 տարեկան անձը կարող է ղեկավարել ԱԱԾ համակարգը։ Ինձ որ մնա ես 30 տարեկանին էլ չեմ վերապահի։ Մենք փոխանակ պրոֆեսիոնալի սկզբունքը խորացնենք, ասում ենք՝ թող դրսից մեկը գա, որովհետև ներսում վստահելի չեն կադրերը»։
ԲՀԿ-ն ևս վերահստատեց իր՝ «դեմ» դիրքորոշումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում