Քաղաքական 10:00 22/10/2019 Հայաստան

Թրամփը, քրդերը և փոքր պետությունների անվտանգության խնդիրները

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Այսօր համատարած ընկալում կա, որ ԱՄՆ, ավելի ճիշտ նախագահ Թրամպը դավաճանել է իր երբեմնի դաշնակից Սիրիայի քրդերին, թողել նրանց դեմ առ դեմ Թուրքիայի, որը Սիրիայի հյուսիս-արևելքում վերաձևում է անվտանգության համակարգը՝ ըստ իր, Ռուսաստանի, Իրանի, նաև Սիրիայի նախագահի ցանկությունների ու մտահոգությունների։ ԱՄՆ-ը կարծես այս փուլում դուրս է գալիս տարածաշրջանային անվտանգության հավասարումից՝ միաժամանակ քրդերին դարձնելով այդ հավասարության «հանելին»։

Դավաճանությունը գուցե ուժեղ բառ է՝ զգացմունքներով լի, գուցե կարելի է այլ բառ կամ եզրույթ օգտագործել։ Բայց դրանից իրավիճակը չի փոխվի. փաստն այն է, որ ուժեղը, ելնելով ինչ-ինչ հաշվարկներից, թողնում է իր թույլ դաշնակցին՝ մեկ այլ ուժեղի դեմ միայնակ։ Սա ասիմետրիկ դաշինքի օրինակ է, որից սովորաբար օգտվում է ավելի ուժեղ կողմը, իսկ նվազ կարողություններ ունեցողը հաճախ դուրս է մնում խաղից՝ խափված և վտանգված։ Պատմությունը հարուստ է նման օրինակներով և՛ մեր տարածաշրջանում, և՛ այլուր։ Եվ ամեն անգամ նման դեպքերի մասին լսելիս կամ վերհիշելիս՝ առաջ է գալիս հավերժ թվացող հարցը՝ ինչպե՞ս կարող են թույլերն ապահովել իրենց անվտանգությունը, եթե հնարավոր չէ ապավինել աշխարհիս հզորների բարի կամքին, եթե ուժերի հավասարկշռման դաշինքային տարատեսակը արդյունավետ չի գործում։

Թրամպի մոտեցումը քրդական հարցին, և ընդհանրապես նրա վարած արտաքին քաղաքականությունը, մեծ մտահոգությունների տեղիք է տալիս ԱՄՆ դաշնակիցների մոտ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ ողջ աշխարհում, նաև Եվրոպայում։ Բոլորի մոտ նույն հարցերն են՝ ո՞վ է անվտանգության երաշխավորը, հնարավո՞ր է վստահել ամերիկյան գործընկերներին, ինչպե՞ս զսպել բռնությունը ու ագրեսիան։

Գլոբալ անվտանգային համակարգի առաջին պատասխանատու երկրի՝ ԱՄՆ վարած «անպատասխանատու» քաղաքականությունը բերել է ջունգլիների՝  «յուրաքանչյուրն իր համար» սկզբունքի վերադարձին։ Իսկ Թուրքիայի նման երկրների հարևանությամբ ապրող ժողովուրդների համար այդ հարցերը միայն տեսական մտավարժանքներ չեն, այլ առօրյա անվտանգային խնդիրներ, որոնց լուծման համար շատ ճանապարհներ չկան։

Տարածաշրջանային գերակայություն հաստատելու Թուրքիայի անթաքույց ձգտումները բնական ռեակցիա են առաջացրել նրան շրջապատող երկրների, ու հատկապես նվազ կարողություններ ունեցող պետությունների մոտ, որոնք ձգտում են ինչ-որ կերպ հակակշռել այդ սպառնալիքը։
Հետաքրքրական է, թե վերջին շրջանում ինչպես են այդ երկրները միմյանց հետ փորձում ավելի սերտ համագործակցել՝ տարատեսակ ձևաչափեր ստեղծելու միջոցով, օրինակ՝ Հունաստան-Կիպրոս-Իսրայել, Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս, Հունաստան-Կիպրոս-Լիբանան, Հունաստան-Կիպրոս-Հորդանան, վերջերս նաև Հունաստան-Կիպրոս-Հայաստան։ Իսկ որ Թուրքիան տարածաշրջանում մեծ ախորժակ ունի, դա այլևս կասկած չի հարուցում, ինչի անուղղակի ցուցիչն է նաև վերջերս սոցիալական ցանցերում Թուրքիայի պաշտպանության նախարարի անունով տարածված քարտեզը, որտեղ Թուրքիայի կազմում էին հարևան շատ երկրների տարածքներ։

Թուրքական վտանգը հարևան երկրների համար ավելի մուգ երանգներ է ստանում ռուս-թուրքական արդի մերձեցման ստվերի ներքո։ Ռուսաստանը, որը երկար ժամանակ համարվել է Թուրքիայի համար իրական հակակշիռ, գոնե ներկա փուլում ավելի համագործակցային է տրամադրված և ռացիոնալ հաշվարկի հիման վրա կարող է ցանկացած հարցում պայմանավորվել Թուրքիայի հետ։

Իսկ թե ո՞վ կհայտնվի քրդերի դերում, մտածելու տեղիք է տալիս։

Միջազգային անվտանգային համակարգի խարխլման որոշակի տագնապալի նշաններ կան, և այդ ամենը գալիս է ներկա աշխարհակարգի առաջատար գերտերությունից՝ ԱՄՆ-ից,  ով պետք է լիներ միջազգային հարաբերությունների կայունության երաշխավորը և կարևորագույն գործոնը ուժային հավասարակշռման ցանկացած հավասարումներում՝ ի շահ իրեն և նաև հօգուտ մնացածի։ Այսօր իրավիճակն այլ է։ Երբ նախագահ Թրամպը հայտարարում է, որ հազարամյակներ շարունակ, սկսած Հին Հռոմից ԱՄՆ-ը և Իտալիան կապված են ընդհանուր մշակութային ու քաղաքական ժառանգությամբ, երևի նկատի ուներ նաև որոշ ընդհանրությունները՝ իր և Հռոմի տխրահռչակ որոշ կայսրերի՝ Ներոնի, Կալիգուլայի կամ Կոմոդոսի միջև։ Ի դեպ, վերջինս հայտնի էր նաև մոլուցքի հասնող ինքնագովեստով, որի պակասը չունի նաև նախագահ Թրամպը։ Եվ նման առաջնորդության պայմաններում որևէ մի պետություն չի կարող իրեն անվտանգ զգալ, ինչը մեխանիկորեն բերելու է սպառազինության մրցավազքի, և անվտանգության մտահոգությունների էլ ավելի աճի։ Քրդերի օրինակն էլ ցույց է տալիս, որ մեծ պետությունները առանձնապես զգացմունքային չեն, և կարող են հանգիստ շրջանցել ցանկացած դաշնակցային պարտավորություն, երբ պահը գա։

Մնում է ապավինել սեփական ուժերին, ինչի դեպքում էլ միշտ չէ, որ հնարավոր է «բարոյական հաղթանակից» զատ այլ ձեռքբերումներ ունենալ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}