Իրավունք 13:01 22/10/2019 Հայաստան

ՄԻՊ. Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:

Այս պահի դրությամբ Պաշտպանն արձանագրում է հետևյալը.

1. Ա. Բաբայանի ձերբակալությունը Հատուկ քննչական ծառայությունն իրականացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. 2018 թվականի համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը սահմանում է. ‹‹Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում››:

3. Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետը քրեական հետապնդում է համարում այն բոլոր դատավարական գործողությունները, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

4. Մարդու իրավունքների պաշտպանը նկատի է առնում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի այն կարգավորումը, որ համաներման մասին օրենքի ընդունման հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Պաշտպանը հաշվի է առնում նաև այն, որ համաներման մասին օրենքի 4-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:

Այսինքն՝ մեջբերված օրենսդրական դրույթները ենթադրում են, որ եթե նույնիսկ անձն իր նկատմամբ համաներման մասին օրենքի կիրառման դեմ առարկում է, այդ գործով դատապարտման պարագայում անգամ նա որևէ դեպքում ազատազրկման ենթարկվել չի կարող:

5. Նշվածը նաև նշանակում է, որ ազատազրկման ձևով անձի դատապարտման հեռանկարի բոլոր դեպքերում բացառումը կարող է այդ քրեական գործով նրա անձնական ազատության իրավունքին միջամտող դատավարական գործողությունները դարձնել ինքնանպատակ և այդպիսով՝ ոչ իրավաչափ: Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդած իրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:

6. Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ Արսեն Բաբայանի իրավունքների առնչությամբ արդեն իսկ նախաձեռնված է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այս պահին այց է իրականացվել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայր՝ Արսեն Բաբայանին տեսակցելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանը գրությամբ պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ձերբակալմանը՝ պարզաբանումների ներկայացման համար սահմանվել է մեկօրյա ժամկետ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:16
Մեկնարկել է ԱԺ նիստը
Խորհրդարանը շարունակում է հերթական նիստը. գրանցվել է 116 պատգամավոր։ Օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:12
Մատեո Սալվինին զրկվել է անձեռնմխելիությունից ու կարող է դատապարտվել
Իտալացի սենատորները կողմ են արտահայտվել Մատեո Սալվինիի նկատմամբ դատական հետապնդմանը: Հատուկ հանձնաժողովի որոշմամբ «Լիգա»...
Աղբյուր` Panorama.am
10:01
Մամուլի դեմ դատական հայցերը 2016-ի համեմատ եռապատկվել են
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ հիմնադիր Շուշան Դոյդոյանը հրապարակել է  վերջին չորս տարիներին մամուլի դեմ ներակայացված դատական...
Աղբյուր` Panorama.am
09:50
Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին
Անասնատերերը, գյուղացիները փակել են Երևան-Արարատ մայրուղին՝ բողոքելով  սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Տարբեր մարզերից մի քանի...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Փաստ». Տնտեսական առումով բարդ տարի է լինելու
«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականին տնտեսական առումով բարդ տարի է լինելու, չնայած իշխանությունները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Հրապարակ». Հիմա էլ Լիլիթ Մակունցն է խմբագրում ասածները
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան հարմար է տեղավորվել Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումի» մեջ,...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Իրատես». Հայի չափը չափազանցն է. պարզվեց, որ մեր տմարդությունն էլ է չափազանց ու անասելի վտանգավոր
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը մեր հանրության հոգեբանության ախտերն ավելի ցցուն...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ դարձյալ կառավարության բակում էին հավաքվել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Փաստ». Մսավաճառների բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում
«Փաստ» թերթը գրում է. «Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին,...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Իրատես». Հովսեփյանը «արժեքավոր» նյութեր ունի այն ժամանակվա ընդդիմության մասով
«Իրատես» թերթը գրում է. «իշխանություններն ամենևին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետև հիշյալ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ԱԺ հանձնաժողովը կհանդիպի Արսեն Թորոսյանին և պարզաբանումներ կպահանջի ծննդատների փակման որոշման հետ կապված
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է առաջիկայում լսումներ...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». ԱԺ հանձնաժողովներում ամեն ինչ չէ, որ հարթ է
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը, որ խոստանում է բավականին բուռն ընթացք ունենալ։ Սակայն...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». «Ինքնասպանություն գործող անձն ինքնասպանությունից առաջ որ կրակոցներ արձակի՝ փոքր-ինչ խնդրահարույց է». Սերգեյ Ատոմյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին քննիչ, «Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը, իր փորձից ելնելով, խնդրահարույց է...
Աղբյուր` Panorama.am
09:25
Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ 3 հրթիռ է ընկել
Այսօր գիշերը 3 հրթիռ է ընկել Բաղդադում գտնվող «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին...
Աղբյուր` Panorama.am
09:14
ՃՏՊ Իտալիայի փողոցում. կան տուժածներ
Հունվարի 21-ին, ժամը 03:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:11
20 տարի անց Ստամբուլում գերեզմանի համար տեղ չի գտնվելու
Ստամբուլում մեկ օրվա ընթացքում միջին հաշվով 220 մարդ է մահանում: Տարեկան այդ թիվը միջինը հասնում է 77.000-ի, որի 30 տոկոսն է միայն...
Աղբյուր` Panorama.am
09:00
Oxfam. Աշխարհում 22 ամենահարուստ տղամարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քանի Աֆրիկայի բոլոր կանայք
Աշխարհի հարուստ մարդիկ բազմապատկում են իրենց ունեցվածքը կանանց և հասարակության աղքատ խավի հաշվին: Եվրանյուզի հաղորդմամբ, Դավոսում Համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am
20:37
Թոփչյանը կրկին հրավիրված է ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի...
Աղբյուր` Panorama.am
20:34
Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում.Աննա Աստվածատուրյան
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը դիմել է դատարան՝ ընդդեմ Ռուստամ Բադասյանի
Պահանջում են Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել
Աղբյուր` Panorama.am
20:30
21-րդ դարի լավագույն ֆիլմերը
«Խենթ Մաքսը.Զայրույթի ճանապարհը»  գլխավորել է  21-րդ դարի լավագույն ֆիլմերի ցանկը, որը կազմել են Empire ամսագրի...
Աղբյուր` Panorama.am
20:24
Երաժիշտ Դեվիդ Օլնին մահացել է համերգի ժամանակ՝ բեմի վրա
ԱՄՆ-ում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Դեվիդ Օլնին: Երաժիշտը մահացել է հենց համերգի ժամանակ բեմի վրա: kulturomania.ru կայքը, հղում անելով NME-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:06
Բացահայտվել են Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունները
ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը շարունակվում են
Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը: Հունվարի 19 –ին 1, 5 կմ արագավազքւմ  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդների միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ  փաստաբանների իրավունքների պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Նոր կորոնավիրուսով» պայմանավորված դեպքերը սկսել են արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերից
Վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Չինաստանի կառավարությունը խոսում են կորոնավիրուսի ընտանիքին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
19:46
«Զվարթնոցում» տղամարդու ուղեբեռում թմրամիջոց են հայտնաբերել
Հունվարի 18-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները,...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ներկա պայմաններում նրանք կրում են կառավարության համար պատասխանավություն, սակայն որոշումների կայացման վրա չեն ազդում.Դանիելյան
Վերլուծաբան Ստեփան Դանիելյանը համացանցում գրառում է կատարել, անդրադառնալով Հայաստանում իշխանափոխության տարբերակներին: ...
Աղբյուր` Panorama.am
19:35
2019թ. Անկարայում արտահանման ամենամեծ ցուցանիշը գրանցվել է պաշտպանական արդյունաբերությունում
Թուրքիայի արտահանողների միությունը տվյալներ է հրապարակել 2019թ. մայրաքաղաք Անկարայի արտահանման ծավալների մասին: Ըստ այդ տվյալների` Անկարայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}