Մոսկվայում ծեծել են հայտնի երգչուհուն
Մոսկվայի կոսմետոլոգիական կլինիկայում ծեծել են հայտնի երգչուհի և կոմպոզիտոր Valentina-ին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Ինսթագրամի իր էջում գրել է հենց երգչուհին:
Valentina-ն պնդում է, որ իրեն շատ կոպիտ են պատասխանել դեղորայքի օգտագործման վերաբերյալ սովորական հարցին: Նրա խոսքով, կոսմետոլոգը սկսել է ծեծել իրեն այն բանից հետո, երբ փորձել է սմարթֆոնով նկարահանել տեղի ունեցողը: Ծեծկռտուքից հետո Valentina-ն հոսպիտալացվել է, դեմքը եղել է արյունոտ:
Նա ոստիկանությունում հայտարարություն է գրել և այժմ սպասում է իրավապահ մարմինների որոշմանը: