Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Մատվիենկոյին և Վոլոդինին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ուղերձներում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ ցավակցությունները 2019 թ. հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկի երկրամասում ջրամբարտակի փլուզման արդյունքում զոհվածների հարազատներին և ընտանիքներին: Կիսում ենք կորստի դառնությունը և ցանկանում բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»:
Հիշեցնենք, որ ամբարտակը փլուզվել էր հոկտեմբերի 19-ին։ Հեղեղվել էր ոսկի կորզողների ավանը։ 4-5 մետր բարձրությամբ կավի, քարերի ու ցեխի ալիքները քշել տարել էին հանրակացարանները։ Զոհվել է 15, տուժել՝16 մարդ։ 6-ը համարվում են անհետ կորած։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ