Լիբանանցին որսորդական հրացանով իսրայելական անօդաչու սարք է ոչնչացրել
Լիբանանցի մի տղամարդ երկրի հարավում գտնվող Քաֆր-Կալա շրջանում որսորդական հրացանից կրակել ու շարքից հանել է իսրայելական անօդաչու թռչող սարքը։ Այս մասին, ինչպես գրում է Ria-ն, հայտնում է լիբանանյան NNA պետական լրատվական գործակալությունը:
«Բնակիչներից մեկը չորեքշաբթի առավոտյան որսորդական հրացանից հարվածել է թշնամու անօդաչուին ... Կաֆր-Կալայում», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, լիբանանյան MTV հեռուստաալիքը պնդում է, որ անօդաչու ինքնաթիռին հարվածել են «Հեզբոլահ» շարժման անդամները՝ առանց վկայակոչելու աղբյուրներ և ապացույցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին