ՄԱԿ-ի օրն է
1948 թ. ի վեր հոկտեմբերի 24-ը նշվում է որպես ՄԱԿ-ի օր՝ նշանավորելով 1945 թ. ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Կանոնադրության տարեդարձը: Յուրաքանչյուր օր, ՄԱԿ-ի աշխատակից կանայք և տղամարդիկ աշխատում են գործնականանորեն իրականություն դարձնել այս Կանոնադրությունը՝ այն նշանավոր փաստաթուղթը, որը մարմնավորում է «մեր՝ ժողովուրդների» հույսերը, երազանքներն ու ձգտումները։ Ավանդույթի համաձայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս տարի ևս ուղերձ է հղել.
«ՄԱԿ-ի օրն ընդգծում է կազմակերպության՝ 74 տարի առաջ այս օրն ընդունված Կանոնադրության կայուն գաղափարախոսությունը։
Գլոբալ փոթորկալից իրադարձությունների պայմաններում ՄԱԿ-ի Կանոնադրությունը շարունակում է մնալ մեր համընդհանուր բարոյական խարիսխը:
Ներկայիս գերարագ փոփոխություններին զուգընթաց ՄԱԿ-ը իր ուշադրության կենտրոնում է պահում իրական մարդկանց իրական խնդիրները:
Մենք աշխատում ենք արդար գլոբալիզացիայի և կլիմայի փոփոխության դեմ համարձակ գործողությունների համար։
Մենք խթանում ենք մարդու իրավունքներն ու գենդերային հավասարությունը և մերժում ենք ցանկացած տեսակի ատելություն:
Մենք հետամուտ ենք խաղաղության պահպանմանը՝ միաժամանակ ցուցաբերելով կենսական նշանակության օգնություն զինված հակամարտության մեջ հայտնված միլիոնավոր մարդկանց:
Ուժեղացնելով երկրներին տրվող աջակցությունը՝ Միավորված ազգերի կազմակերպությունն ինքնին դառնում է ավելի արձագանքող և ավելի հաշվետու։
Հաջորդ տարի լրանում է կազմակերպության 75-ամյակը: Այս ուղենշային պահը վճռական է միասին կերտելու մեր ապագան:
Կոչ եմ անում ձեզ միանալ այս հանձնառությանը:
Եկե՛ք միասին բարելավենք «մեր՝ ժողովուրդների» բարեկեցությունը»,-ասված է ուղերձում: