Քաղաքական 18:29 23/10/2019 Հայաստան

Ինչո՞ւ է Ռուսաստանին հարկավոր սիրիական արշավը

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Հոկտեմբերի 22-ին Սոչիում երկարատև բանակցություններից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին հաջողվեց համաձայնության գալ Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի կայունացման վերաբերյալ։ Ստորագրվեց հուշագիր, հայտարարվեցին, թե ովքեր ու ինչ խորությամբ են հսկելու թուրք-սիրիական սահմանը։ Փորձագետների կարծիքով ձեռքբերված փոխզիջումը քիչ թե շատ շահեկան էր ներգրավված բոլոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի, Իրանի և նույնիսկ ԱՄՆ-ի համար։ Նրանք բոլորն էլ ինչ-որ բան ստացան, «ոչ առավելագույնը, բայց հնարավորինը», ինչպես BBC ռուսական ծառայությանն ասել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։

Կարծիք կա նաև, որ Սոչիի համաձայնությունը Էրդողանի և ԱՄՆ փոխնախագահ Փենսի միջև ձեռք բերված գործարքի շարունակությունն է։ Այդուհանդերձ, ռուսական և նաև արևմտյան շատ լրատվամիջոցներ այս համաձայնությունը համարում են Ռուսաստանի, և անձամբ Վլադիմիր Պուտինի հաղթանակը։Սա գուցե նախագահ Էրդողանի սրտով չէ, բայց միայն այն փաստը, որ Թուրքիայի նախագահն էր գնացել Ռուսաստանի ղեկավարի մոտ՝ Սոչի, արդեն խոսուն է և արտահայտում է ազդեցության գծապատկերը։

Ռուս-թուրքական մրցակցությունն ունի դարերի պատմություն։ Այս երկու նախկին կայսրությունները բազմաթիվ պատերազմներ են մղել տարածաշրջանային ազդեցության համար։ «Կռվախնձոր» նախ եղել է Սևծովյան տարածաշրջանը, ապա Բալկանները և Կովկասը։ Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական մրցակցությունը առանձնապես ընդգծված չի եղել։ Մոտ 100 տարի առաջ, երբ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում արևմտյան դաշնակից պետությունները պայմանավորվում էին, թե ինչպես պետք է բաժանեին փլուզվող Օսմանյան կայսրությունը, Ռուսաստանին բաժին էր հասնել Կոնստանդնուպոլիսը, թուրքական նեղուցները և Արևմտյան Հայաստանը։ Այդ ժամանակներում Ռուսաստանը Մերձավոր Արևելքում քիչ հավակնություններ ուներ։ Սիրիայում, Իրաքում ու Պաղեստինում առաջնային դիրքեր ունեին Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, որոնք և 1916թ. Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագրով այդ տարածաշրջանը բաժանել էին միմյանց միջև։

Այսօր, երբ կրկին որոշվում է Սիրիայի, ինչու ոչ նաև Մերձավոր Արևելքի ճակատագիրը, անգլիացնիներն ու ֆրանսիացիները առանձնապես դերակատարություն չունեն։ Ամերիկյան ներկա վարչակազմը ևս Սիրիան չի համարում կենսական շահերի գոտի։ Ազդեցիկ են և անվտանգության հետ կապված խնդիրների կարգավորման գործում որոշիչ ձայն ունեն Թուրքիան և Ռուսաստանը։ Այս համատեքստում, Սիրիան կարծես դարձել է ռուս-թուրքական արդի մրցակցության մի նոր թատերաբեմ։ Ճիշտ է, կողմերն այս պահին համագործակցային են տրամադրված, բայց խորքային հակասությունների մասին չպետք է արագ մոռանալ, ինչի լավ հիշեցում էր 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանի վրա ռուսական ինքնաթիռի խոցումը։ Հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանը, ըստ էության, ի տարբերություն Թուրքիայի, Սիրիայում չունի կենսական կարևորության շահեր։ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի դուրս գալ Սիրիայից՝ առանց վտանգելու իր անվտանգությունը։

Այս պայմաններում հարց է առաջանում, թե ինչու է Ռուսաստանը ներգրավվել սիրիական ճգնաժամի մեջ և կարգավորման գործընթացում ստանձնել առաջնորդողի դերակատարություն։ Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ։ Նախ տպավորություն կա, որ ռուս-թուրքական մրցապայքարը տեղափոխվել է ավելի հարավ, Կովկասից հեռու, ինչը Ռուսաստանի աշխարհաքաղաքական խոցելի տեղերից է։ Սիրիայում ռուսական կողմը պայքարում է արմատական իսլամիստների դեմ, այդ կերպ կրկին ապահովագրելով Հյուսիսային Կովկասը հնարավոր ապակայունացումից։

Սիրիական հակամարտության մեջ ներգրավվածությունը որոշակիորեն շեղում է միջազգային հանրության ուշադրությունը ուկրաինական ճգնաժամից և այս երկու հարցերը փոխկապակցելու միջոցով Ռուսաստանը փորձում է իր համար ավելի կարևոր՝ Ուկրաինայի հարցում դուրս գալ շահեկան վիճակի։ Կան նաև որոշ տնտեսական ու ռազմաարդյունաբերական շահեր, գլոբալ խաղացողի հավակնությունների հետ կապված հարցեր, մեծ տերության նախկին վարկը վերականգնելու խնդիր և այլն։ Այս ամենով հանդերձ, քանի որ Ռուսաստանը չունի Սիրիայում կենսական խնդիրներ, նրա գործողությունների շառավիղն ավելի լայն է և կարողանում է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր պետությունների հետ, ավելին, ստանձնել միջնորդի և կայունացնողի դերակատարում։

Բնականաբար այս ամենն ունի իր գինը՝ ուղիղ իմաստով։ Արտասահմանում զորք պահելը և ռազմական գործողություններ իրականացնելը բավականին թանկ հաճույք է, ինչի համար ռուսական կողմը պատրաստ է վճարել, քանի դեռ երկրի ներսում կա ռուսական աետության հաղթանակների մասին պատմությունների մեծ պահանջարկ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:04
Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ի խոցումը
ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տրված Ադրբեջանական «Elbit Hermes...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության և ուշադրության առարկա է ողջ կազմակերպության և նրա անդամներից յուրաքանչյուրի համար.ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր...
Աղբյուր` Panorama.am
18:47
24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն. ԱԱՏՄ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները պարետատան որոշումները շրջանցելու փաստեր արձանագրած ընկերություններում այսօր իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
18:42
Արցախա-ադրբեջանական շփման գծում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. ՊԲ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն...
Աղբյուր` Panorama.am
18:36
Միջոցներ է ձեռնարկվել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով
Ոստիկանության բաժիններում, ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում անձանց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեմ պայքարի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Մակրոն. Կան նշաններ, որ կորոնավիրուսը նորից է սկսվում տարածվել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսը կրկին տարածվելու  նշաններ կան։  Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Մալաթիայի սննդի շղթայում գործող կազմակերպություններում ՍԱՏՄ-ն խախտումներ չի հայտնաբերել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող երեք տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Թշնամու կրակից ՀՀ ԶՈւ երկու ժամկետային զինծառայող է զոհվել
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հուլիսի 13-ի դրությամբ դադարեցվել է 4484 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝հուլիսի 13-ի  դրությամբ  կայացվել է  4484 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Օլեգ Պոլյակովի հետ
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր...
Աղբյուր` Panorama.am
17:51
Գրավադրման գումարը կարող է ծախսվել ընկերության տնօրենի աշխատավարձը վճարելու վրա.Մերի Գալստյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:44
Բանդանաները համավարակի պատճառով վերադարձել են նորաձևություն
Բանդաները, որոնք օգտագործվում են որպես պաշտպանիչ դիմակներ, համավարակի ժամանակ դարձել են նոր թրենդ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:38
Գերմանացի բժիշկները Հայաստանի երեք հիվանդանոցներում կլինեն տասը օր
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին,...
Աղբյուր` Panorama.am
17:32
Վաղը Սևանի մի քանի հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 15-ին...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Ռազմինֆո». Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով
«Ռազմինֆո»-ն արբանյակային լուսանկարների հիման վրա ներկայացնում է Թովուզի շրջանի՝ առաջնագծից շուրջ 10կմ հեռավորությամբ գտնվող...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը մինչև գործի...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ոստիկանությունը՝ ԶԼՄ-ներին. Ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց
Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ
Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների...
Աղբյուր` Panorama.am
17:05
Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն այսօրվա դատական նիստի ընթացքում միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական Օրենսգրքի՝...
Աղբյուր` Panorama.am
16:45
«Շան տեղ մի դիր»
Մոսկվաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանի՝ Բերդում բնակվող հայրը հանգստացնում է աղջկան։
Աղբյուր` Panorama.am
16:39
Հրապարակվել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը թույլատրելու որոշումը
Հրապարակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և...
Աղբյուր` Panorama.am
16:34
ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով և պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ
Հայաստան/Ադրբեջան․ԿԽՄԿ-ն մտահոգ է քաղաքացիական բնակչության անվտանգության հարցով և պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ
Աղբյուր` Panorama.am
16:17
Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
Հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգեր են ստացվել ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն, ՀՀ Արմավիրի մարզի Ղուկասավան և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Սեյրան Օհանյան. ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են բարձր մակարդակով
«ՀՀ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն իրականացնում են բարձր մակարդակով»,-հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան...
Աղբյուր` Panorama.am
16:05
Գյումրու քաղաքապետ. Հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու ենք բնակիչներին օգնելու համար
«Աննախադեպ էր երևույթը, աննախադեպ էր ջրի քանակը»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝...
Աղբյուր` Panorama.am
15:55
Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 մեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր
Հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրիի Օդերևութաբանության կայանից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Իտալացի պատգամավոր. Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում
Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի անդամ, Կենսաթոշակային և սոցիալական հարցերով...
Աղբյուր` Panorama.am
15:39
Սեյրան Օհանյանի պատշտպանը թթվածնի պակաս զգաց, նիստն ընդմիջվեց
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն իր միջնորդությունը ներկայացնելիս հայտարարեց, որ քրեական գործը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}