Հասարակություն 19:45 23/10/2019

Գլխավոր դատախազի խորհրդականը պատասխանել է երեխային կորցրած մոր հրապարակմանը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով  «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին: Նա մասնավորապես գրել է.

«Հարգելի Հայկուհի Խաչատրյան
Ներողություն եմ խնդրում անձամբ Ձեզնից և հավատացնում եմ՝ իբրև մարդ և հայր, նաև ինձ համար նուրբ ու ցավոտ այս խնդրի շուրջ հրապարակայնորեն արտահայտվելու համար: Սակայն բարոյական ու էթիկական ներքին կապանքները դժվարությամբ մի կողմ դնելու վեհերոտ համոզմունքս արմատացավ՝ պայմանավորված Ձեր կողմից խնդրի շուրջ պարբերաբար հրապարակայնորեն արտահայտվելու և այդ համատեքստում ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազին ի սկզբանե հանիավի հասցեագրված մեղադրանքները չդադարեցնելու իրողությամբ:

Ուստի կրկին ներողություն խնդրելով Ձեզ տանջող մայրական ցավին դիպչելու համար, թույլ տվեք այնուամենայնիվ, ինչպես Ձեզ, այնպես էլ հանրության համար որոշ պարզաբանումներ ներկայացնել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում երեխայի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ ընթացող գործընթացների և Ձեր կողմից բարձրացվող հարցերի կապակցությամբ:

Նախ՝ անհրաժեշտ եմ համարում իրազեկել, որ դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման գործընթացն սկսվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին «Shamshyan.com» լրատվական կայքում «Արմենիա» բժշկական կենտրոնում 24.09.2019թ մահացել է նորածին երեխա» վերտառությամբ հոդվածի հրապարակումից անմիջապես հետո: Չնայած Ձեզնից և Ձեր ամուսնուց հաղորդում ստանալու ուղղությամբ նախաձեռնության ցուցաբերմանը, դա հնարավոր է եղել իրականացնել միայն 29.09.2019թ.՝ մինչ այդ ձեր կողմից բերված՝ սթրեսային վիճակում լինելու հասկանալի պատճառաբանությամբ պայմանավորված: Ձեր կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ 24.09.2019թ. 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության եք դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ բժշկուհի Ռ. Ք.-ի և մանկաբարձուհի Ա. Մ.-ի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նույն օրը պտուղը մահացել է:

Եվ նույն օրը՝ սեպտեմբերի 29-ին, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի հանձնարարությամբ պտղի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և սկսվել նախաքննություն: Այսինքն նյութերի նախապատրաստումն սկսելուց առաջ արդեն իսկ, ըստ քրեական գործի նյութերի, պտղի դին այրված է եղել:

Իրականացվող քննության շրջանակներում «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից վերցվել են ծննդալուծումից հետո, հոկտեմբերի 25-ին պտղի հերձման արդյունքում ստացված օրգանների հատվածներ, որոնք ուղարկվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն՝ դատաբժշկական փորձաքննության: Բացի այդ, հոկտեմբերի 1-ին, 5-ին նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ, իսկ հոկտեմբերի 7-ին՝ նաև դատագենետիկական փորձաքննություն, որոնք ևս հանձնարարվել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ին: Դրանց արդյունքները դեռևս նախաքննության մարմնին չեն տրվել:

Նախաքննության ընթացքում Դուք ճանաչվել եք որպես տուժող, բացի Ձեզնից, հարցաքննվել են նաև Ձեր ամուսինը, նշված ՓԲԸ-ի տնօրեն Ռ. Ա.-ն, նույն բուժհաստատության բժշկուհի Ռ. Ք.-ն, մանկաբարձուհի Ա. Մ.-ն և այլոք։

Քրեական գործի նախաքննության հիմնական խնդիրներից մեկը, անկասկած, ծննդալուծումից հետո պտղի հետ կապված հետագա հանգամանքների լիարժեք պարզումն է: Այդ նպատակով համապատասխան հարցում է ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին: Ի պատասխան ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ծննդալուծումից հետո սեպտեմբերի 25-ին մեռելածին պտղի հերձումն իրականացվել է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքում ըստ նորածնի կամ մեռելածնի դիակի հերձման ուղեգրի: Ըստ ՀՀ կառավարության 23.08.2012 թ. թիվ 1082-Ն որոշման՝ շուրջծննդյան մահվան դեպքերում պարտադիր պետք է հերձումը կատարվի 12 ժամվա ընթացքում: Ստացված գրությամբ տեղեկացվել է նաև, որ սեպտեմբերի 25-ին դիահերձումը կատարելուց հետո հետազոտման, ինչպես նաև արխիվացման նպատակով վերցվել են տարբեր օրգաններից հատվածներ, իսկ դիահերձումից հետո մնացած մասերը, առաջնորդվելով ՀՀ առողջապահության նախարարի 09.03.2008 թ-ի թիվ 03-Ն հրամանով, ուղարկել են հրկիզման՝ այդ գործընթացն իրականացնող համապատասխան ՍՊԸ:

Սակայն նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով, ի թիվս այլնի, ստուգվում են նշված ամբողջական գործընթացը բուժհաստատության պատասխանատու աշխատակիցների կողմից ՀՀ կառավարության համապատասխան որոշումներին, ՀՀ առողջապահության նախարարի հրամաններին համապատասխան իրականացնելու, դրանցով սահմանված պահանջները և պայմանները պահպանելու, այդ թվում՝ ծննդալուծման հետ կապված՝ պերինատալ և մանկական մահացության դեպքերի հաշվառման ու գրանցման ընթացակարգի, բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող պահանջների պահպանումը, այդ ընթացակարգերի խախտում թույլ տված անձանց շրջանակը՝ վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Նախաքննության ընթացքում մի շարք հարցեր, այդ թվում նաև կապված մահացած նորածնի կամ մեռելածնի դիակի, բժշկական թափոնների վերաբերյալ, պարզելու նպատակով ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։

Նախաքննության ընթացքում առաջ են քաշվել բոլոր հնարավոր վարկածները, որոնց լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգման ուղղություններով կատարվում է քննություն։

Հավատացնում եմ Ձեզ՝ ՀՀ դատախազությունը, նույնքան շահագրգիռ է դեպքի լիարժեք բացահայտման հարցում՝ պատասխանատվության անխուսափելությունն ապահովելու, հետագայում նմանատիպ իրավիճակների կրկնությունը բացառելու նպատակով: Այդ պատճառով դատախազական ներգործության գործիքակազմի ամբողջական կիրառմամբ, հետամուտ ենք լինելու տվյալ դեպքի լիարժեք բացահայտմանը, բուժհաստատության պատասխանատու անձնանց ու անձնակազմի գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալուն: Քննության ընթացքում ձեռք բերվող ապացույցներից կախված՝ բացառելի չէ նաև հանցակազմի վերաորակումը:

Մտնելով Ձեր և ձեր ընտանիքի դրության մեջ, կիսելով հանդերձ Ձեզ հետ կորստի ցավը՝ դատախազությունը, իրավապահ մարմինները չեն կարող և չպետք է առաջնորդվեն էմոցիաներով՝ ունենալով միայն մեկ խնդիր. պարզել իրականությունը, ձեռք բերել բավարար ապացույցներ և դրանց լիարժեքության կամ բավարարության պայմաններում ապահովել հանցագործություն կատարած անձի կամ անձանց համաչափ պատիժը:

Ուստի ըմբռնումով մոտենալով Ձեզ մտատանջող հարցերի պատասխանն օր առաջ ստանալու սպասումներին՝ խնդրում եմ Ձեզ թույլ չտալ երրորդ-չորրորդական շրջանակներին քրեական դատավարության ընթացակարգերը և գլխավոր դատախազի գործառույթներն ուղղակի խեղաթյուրելու միջոցով այս ցավոտ խնդիրը ծառայեցնել իրենց նեղ անձնական, խմբային շահերին և որոշակի հանրային տրամադրություններ գեներացնել: Համոզված եմ՝ լիարժեք իրացնելով տուժողի դատավարական կարգավիճակից բխող Ձեր իրավունքները՝ կնպաստեք գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությանը՝ խնդիրը պահելով իրավական հարթության մեջ:

Գործի քննության ողջ ընթացքում ՀՀ դատախազությունը մշտապես պատրաստակամ է Ձեզ ընդունել, լսել Ձեր դիրքորոշումը, պարզաբանումներ ներկայացնել ցանկացած հարցով և ապահովել Ձեր դատավարական իրավուքնների անշեղ իրացումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}