Տնտեսություն 19:42 23/10/2019

all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի և թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 9-ին տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT) երրորդ և վերջին օրը տեղի ունեցան բլոքչեյնին վերաբերվող պանելային քննարկումները: Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող համաժողովը մտածողների և առաջադեմ ՏՏ մասնագետների հանդիպում էր: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Այստեղ էին մասնակցում  այնպիսի ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսին են all.me-ն, Systech-ը, Google-ը, Yandex-ը, TeamViewer-ը և էլի շատ ընկերություններ: Քանի որ WCIT-ի այս տարվա թեման ապակենտրոնացման հեռանկարներն ու ռիսկերն էին, միանգամայն տեղին էր նոր տեխնոլոգիաների մասին քննարկումը, տեխնոլոգիաների, որոնք մեր ճանաչած աշխարհն առանձնահատուկ են փոփոխել: 

Համաժողովի ժամանակ անցկացվեց «Բլոքչեյն և թվային ակտիվներ, տեխնոլոգիաներ և անհատ» կոչվող հատուկ թեմատիկ պանելային քննարոկւմ: Քննարկման ժամանակ բանախոսները վերլուծեցին բլոքչեյնի և թվային ակտիվների միավորված հայեցակարգերը, որոնք ընդգրկել են ամբողջ աշխահում ապակենտրոնացվածների երևակայությունը և առաջատար լրատվամիջոցներում լուսաբանվող տեխնոլոգիաների ոլորտում հիմնական թեման են:

Ելույթ ունեցողները, մասնավորապես, նշեցին, որ այս տեխնոլոգիաների կողմնակիցները դրանք ունիվերսալ են համարում, ավելին՝ չի եղել բլոքչեյնի օգտագործման գեթ մեկ տարբերակ, որի դեպքում տեխնոլոգիաների կողմնակիցները կհամարեին, որ այս նպատակին հնարավոր չէ հասնել դրանց իրականացման ճանապարհով: Այդուհանդերձ, խոստումների մասին այս ամբողջ խոսակցությունը այսօր զգալի չափով չիրացված ներուժ է մնում:

Բլոքչեյն և թվային ակտիվներ

Ամբողջ խոսակցության ընթացքում բանավեճի մասնակիցները փորձում էին հասկանալ, թե կարգախոսներից ու քարոզչական աշխատանքից զատ, ինչպիսի՞ն են բլոքչեյնի օգտագործման իրական նպատակները և արդյոք դա ա՞յն է, ինչ մենք ենք պատկերացնում: Անհրաժե՞շտ է արդյոք բլոքչեյնը, թե՞ այն ուղղված է երկարաժամկետ հեռանկարին: Պետություններն արդյոք կհանդուրժե՞ն  թվային ակտիվները, որոնք օգտագործվում են որպես միջազգային ֆինանսա-արժութային համակարգի սահմանած վերահսկողությունից դուրս արժույթ: Ահաբեկչության հանցավոր գործունեությունն ու ֆինանսավորումն արդյոք այն գի՞նն է, որն արժե վճարել վերացական խոստումների դիմաց:

Նստաշրջանի հիմնական զեկուցողն էր «Bitcoin Suisse»-ի գլխավոր տնօրեն Արթուր Վայլոյանը, իսկ զրույցի մոդերատորն է դարձել «Point Blank Intelligence»-ի համահիմնադիր և կառավարիչ Թիմ Օ՛Ռեգանը: Բանավեճի այլ մասնակիցների թվում էին PwC-ում ֆինտեկ և կրիպտոառաջնորդ Հենրի Արսլանյանը, «Conduent»-ում վճարումների և բլոքչեյնի ոլորտում ինովացիաների բաժնի գլոբալ ղեկավար Նիհիլ Նայաբը, «Hedera Hashgraph»-ի համահիմնադիր Թոմ Թրոուբրիջը, Էստոնիայում e-Residency-ի կառավարիչ-տնօրեն Օտտ Վատտերը:

Արսլանյանն ունկնդիրներին կոչ արեց թվային ակտիվները ուղղահայացով չդիտարկել: «Թվային ակտիվները, բլոքչեյնը, ՏՏ-ն միմյանց կապված են: Դրանք չպետք է դիտարկել որպես «մեկ գումարած մեկ հավասար է երկուսի», այլ ավելի շատ՝ որպես «մեկ գոմարած մեկ հավասար է 22-ի»: Այստեղ առկա է էքսպոնենցիալ էֆեկտը»,- նշեց նա: Արսլանյանը նաև ներկայացրեց իր համոզմունքը, որ շուտով բոլորը կկարողանան իրենց տվյալները դրամայնացնել:

all.me-ն՝ տվյալների դրամայնացման ապագա

Բանավեճը սահունորեն անցավ հարց ու պատասխանների, որոնք անցկացվեցին նիստի վերջում: Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին. ցանց, որը մեկ հավելվածում սոցցանցերի, առևտրի հարթակի և վճարումների ծառայության միավորման ճանապարհով օգնում է ձևավորել թվային տեխնոլոգիաների ապագան: Թեմատիկ նիստի մոդերատոր Թիմ Օ՛Ռեգանը նշեց. «Այնպես որ, ապագան արդեն այստեղ է»:

all.me-ն հավելված է, որը կազմված է 3 փոխկապակցված բաղադրիչներից՝ սոցիալական ցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) և վճարային ծառայությունից (mePay):

MeNetwork-ը՝ all.me-ի սոցիալական ցանցն է, որն ակտիվ օգտատերերին թույլ է տալիս ստանալ գովազդի եկամուտների մինչև 50 տոկոսը: meMarket -ը ինտեգրված առևտրի հարթակն է, որն օգտատերերին թույլ է տալիս միմյանցից տարբեր ապրանքներ գնել և միմյանց վաճառել կամ all.me-ում գնել հեղինակավոր ապրանքանիշների ապրանքները: Վերջապես՝ mePay-ը վճարային ծառայություն է, որն օգտատերերին թույլ կտա ամենօրյա վճարումները կատարել ME Token-ով ինչպես հավելվածի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

«Conduent»-ից Նիհիլ Նայիբը հայտնեց all.me-ով հետաքրքրվածություն՝ նշելով, որ շատ ընկերություններ ձգտում են թվային փողից հրաժարվել: «Մենք անչափ գրավիչ ժամանակներում ենք ապրում, երբ տեսնում ենք, թե ինչպես են ընկերությունները փորձում հեռանալ ավանդական տրանսակցիաներից: Նրանք ինչ-որ ժամանակ կարող էին տրանսակցիաներ իրականացնել օգտագործելով վարկային քարտը, բայց փաստացի գումարն ուղարկելով 3 օրից: Իսկ հիմա մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնում ռեալ ժամանակում արժեքի շարժման մեծացման միտումը: Դրա մեջ ահռելի հնարավորություններ կան, և մենք բոլորս անհամբերությամբ ինովացիաների ենք սպասում ապագայում»,- հայտարարեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:44
Ախալքալաքում անկարգություններ են, կան տուժածներ (Lրացված)
23:08 «Հետք»-ի փոխանցմամբ, միջադեպի մասնակիցների, տուժածների թվում հայեր կան։ «Ախալքալաքի բնակիչները...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է  7 մլն 792.3 հազար լիտր...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թրամփը հայտարարել է, որ կարող է կասեցնել ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա օրերին հրամաններ ստորագրել, որոնցով կկասեցվի ԱՄՆ-ում աշխատավարձի հարկերի հավաքագրումը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Սևամորթ քաղաքական գործիչը պահանջել է վաճառքից հանել «նեգր» գրառմամբ կոշիկները
Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Դեյվիդ Լամին «Amazon» կայքում գտել է կոշիկ, որի նկարագրության բաժնում գրված է եղել...
Աղբյուր` Panorama.am
19:23
«Ձայն հանի, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում»
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում,  ռեպրեսիաների...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:08
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Բժշկի խորհուրդները հիպերտոնիկ հիվանդություն ունեցողներին
ՌԴ Առողջապահության նախարարության կանխարգելիչ բժշկության պետական հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գալինա Խոլմոգորովան հայտնել է, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
18:52
Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ստուգումներ են անցկացվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հոգեբանը հայտնել է՝ ինչպես պետք է պատշաճ կազմակերպել հեռավար աշխատանքը
Հեռավար կարգով աշխատելիս խորհուրդ է տրվում արթնանալ աշխատանքային օրվա մեկնարկից 45-50 րոպե առաջ, գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
18:38
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Դե Բրյունը գերազանցել է Արշավինի Չեմպիոնների լիգայի ռեկորդը
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունը նոր ռեկորդ է սահմանել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը
Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները կասկածում են, որ «Լուսնի» և «Մարսի» վրա հսկա քարանձավներ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում
Ախալքալաք քաղաքից մինչև «Կորխիս ծղալի» կամուրջ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղու 6-7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը գտնվում է քարուքանդ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սարրին հեռացավ «Յուվենտուս»-ից
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին հրաժարական է ներկայացրել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։ Լուրը հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Falcon 9» հրթիռը 57 արբանյակներով արձակվել է տիեզերք
Ամերիկյան «SpaceX» ընկերությունն արձակել  է «Falcon 9» մեկնարկային մեքենան՝ 57 «Starlink»...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ռուբեն Հակոբյան. Ընդդիմադիր Փաշինյանը փրփրադեզ բերանով ու ճղճղան ձայնով մարդաշատ խառնամբոխին կոչ կաներ
ԱԺ նախկին պատգամավոր, «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:42
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
«Սեւան» ազգային պարկի տարածքում՝ Սեւանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների...
Աղբյուր` Panorama.am
17:36
Ասորիները հայերի վրա ամենամեծ ազդեցություն թողած ժողովուրդներից են. Ստեփան Դանիելյան
Լիբանանի ասորիներ մասին առաջացած բանավեճի առիթով մի քանի խոսք էլ ես ասեմ, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա գրել...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել
Չինական ոչ պետական ինտերնետային ռեսուրսի հեղինակ, գիտնական Պյաո Սյաոն բացատրել է, թե ինչու է վնասակար ընթրիքից հրաժարվելը, հայտնում է news.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:24
Պարենի համաշխարհային գները բարձրացել են
Սննդամթերքի համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելի է,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Նորավանքում արձանագրվել են խախտումներ, կազմվել արձանագրություններ
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
17:12
Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ուղարկել Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին՝ պահանջելով հերքել իր պապու դավաճան լինելու մասին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Բեյրութի պայթյունի հետևանքով մահացել է հայ միանձնուհի Սոֆի Խոսրովյանը
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած Բեյրութի հուժկու պայթյունի հետևանքով մահացած 13 հայերից մեկը միանձնուհի Սոֆի Խոսրովյանն է: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:00
Եվրամիությունը ներկայացրել է Ղրիմի բնակիչներին մուտքի վիզա տրամադրելու կարգը
Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը ասել է, որ Ղրիմում թողարկված ռուսական անձնագրերը չեն ընդունվում Շենգենյան վիզա ստանալու համար դիմելիս:...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտաքին աշխարհը շարունակում է աջակցել Հայաստանին՝ COVID-19-ի համավարակի հաղթահարման գործում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կառավարությունը 2,8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում ՋԷԿ-ի կառուցման համար
ՀՀ կառավարությունը 2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն է տրամադրել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար, ինչպես նաև նախագիծն իրականացնելու համար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Լուկաշենկոն խնդրել է ֆերմերներին չբերել ընտրություններին քվեարկելու
Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Տուրչինին խնդրել է ֆերմերներին չկտրել աշխատանքից հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Գամալեյ Անատոլի Ալթշտեյնը հայտնել է, թե ում է հակացուցված...
Աղբյուր` Panorama.am
16:08
Չինաստանում «մարդասպան» վիրուս է հայտնվել
Չինաստանում տարածվում է վիրուսի մի տեսակ, որը կարող է ճակատագրական հետևանք ունենալ մարդու համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}