Պատգամավորին զրկել են մանդատից՝ քննություններն հանձնելու համար նմանակներ վարձելու համար
Բանգլադեշի պատգամավոր Թաման Նուսրատը զրկվել է մանդատից այն բանի համար, որ վարձել էր 8 նմանակ՝ համալսարանական 13 քննություն հանձնելու համար: Այս մասին գրում է euronews-ը։
«Պատգամավորին» բռնացրել են այն ժամանակ, երբ տեղի «Nagorik TV» հեռուստաընկերության թղթակիցը, որը ներկա էր քննությանը, նկատել է մեկին, որին իրեն ներկայացնում էր որպես Նուսրատ:
Տեսանյութը տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել Youtube- ում:
Նուսրատը, որը խորհրդարանի պատգամավոր էր մեկ տարի, պատրաստվում էր Բանգլադեշի Բաց համալսարանում արվեստի պատմության բակալավրի կոչում ստանալ:
Հաղորդվում է, որ քննությունների ժամանակ նմանակներին պաշտպանել են Նուսրատի թիկնապահները։ Քանի որ կինը շատ ազդեցիկ ընտանիքից է, ուսանողներն ու ուսուցիչներն իմացել են նմանակների մասին, բայց ոչինչ չեն արել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց