«Ժողովուրդ». Սիրիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության համար
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Ռաջ Իբրահիմը, դրական գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիայում իրականացվող հումանիտար առաքելության համար։ «Գիտեք, թե որքան խորը և ամուր են հայ-սիրիական հարաբերությունները, հիանալի և գերազանց»,- ասել է Մոհամմեդ Ռաջ Իբրահիմը:
Նա, ի դեպ, երեկ խորհրդարանում հանդիպել է Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի պատգամավորների հետ և հանդիպումից հետո «Ժողովուրդ օրաթերթին ասել, որ քննարկել են Թուրքիայի ագրեսիան, ապօրինի ներխուժումը Սիրիայի տարածք: «Սիրիայում կատարվող վերջին զարգացումները անպայման պետք է հանգեցնեն նրան, որ Սիրիայի բանակն իր վերահսկողությունը հաստատի երկրի ամբողջ տարածքում»,- ասել է դեսպանը»։
Զրույցի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում