Գուտերեշի տեղակալը կայցելի Հայաստան
Հոկտեմբերի 28-29-ը Հայաստան կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ վարչապետի որոշումից, որը հրապարակվել է կառավարության էջում։
Որոշմամբ արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է
նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
Ֆինանսների նախարարին հանձնարարվել է պատվիրակության ընդունելության կազմակերպման հետ կապված ծախսերը՝ 465 հազար դրամի սահմաններում, կատարել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Քաղաքական և խաղաղաշինության հարցերով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ