ԵԱ. Հմայակ Հարությունյանը զրո է ստացել
Հայաստանի ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանն անհաջող է հանդես եկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը 145 կգ արդյունքով գրավել 11-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 3 փորձից չի կարողացել բարձրացնել 181 կիլոգրամանոց ծանրաձողը և զրո ստացել:
Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը երկամարտի 354 կգ (160+194) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։
Մինչև 23 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Բաբակյանը վնասվածքի պատճառով դուրս չի եկել մրցահարթակ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում