Էմինեմը կանչվել է հարցաքննության՝ իր երգում Իվանկա Թրամփին հիշատակելու համար
ԱՄՆ գաղտնի ծառայությունը հարցաքննել է ռեփեր Էմինեմին՝ երկրի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին ուղղված «սպառնալից» տեքստով երգի պատճառով: Այս մասին գրում է BBC-ն։
Buzzfeed-ի ստացած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ծառայության գործակալները ռեփերի հետ զրուցել են նրա «Framed» երգի մասին:
Այս երգում Էմինեմը (իսկական անունը ՝ Մարշալ Մեթերս) նշում է, որ Իվանկա Թրամփը գտնվում է իր մեքենայի բեռնախցիկում, որից հետո «հիմար փոքրիկ շեկ աղջիկը» «նետվում է լճակ»:
Գաղտնի ծառայության սպաները սահմանափակվել են Մատրեսի հետ մեկ զրույցով։
Buzzfeed-ի կողմից վկայակոչված փաստաթղթերի համաձայն, հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ մի «շահագրգիռ քաղաքացի» բողոքել է երգից գաղտնի ծառայությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ