Տնտեսություն 12:16 28/10/2019 Հայաստան

2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. Ջանջուղազյան

«Կարծում ենք, որ մեր բոլոր գործողությունները միտված են եղել խորքային փոփոխություններին, ոչ թե միայն առերևույթ թվային մեծություններին»,- այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ իրենք իրենց առջև օրակարգային խնդիր ունեն, ըստ որի պետք է տնտեսության ճյուղային կառուցվածքին անդրադառնան։

«2019 թվականի՝ համեմատաբար բարձր աճը բացատրվել է ծառայությունների և արդյունաբերության բարձր աճի տեմպերով։ Գյուղատնտեսությունը շարունակել է ունենալ նույն վարքագիծը, շինարարությունը բավականին փոքր մասնակցություն է ունեցել տնտեսական ակտիվությանը։ 2019 թվականին կանխատեսվում է 6.3 տոկոս աճ։ Կարելի է մշտապես գնալ մի լավատեսական սցենարով, բայց բյուջեն գործիք է, որը լուծում է ուղենիշներ սահմանելու հարցը», - ասաց նա։

Նախարարի խոսքով, ենթադրվում է, որ 2020 թվականի համար առաջարկվող 4.9 տոկոս տնտեսական աճը կպահանջի լրացուցիչ ջանքեր. «Մենք համոզված ենք, որ ավելի շատ ջանք ներդնելու դեպքում կունենանք էնպիսի աճ, ինչպիսին ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագրում։ Այն, ինչ որ այս նախագծի հիմքում դրված է, 4.9 տոկոս տնտեսական աճի սցենար, և այստեղ մենք չունենք տարակարծություններ»։

Ջանջուղազյանը նաև նշեց, որ առաջիկա ժամակահատվածում միջին գնաճը կգտնվի 2 տոկոսի շրջանում։

Նրա ներկայացմամբ՝ ապրանքների և ծառայությունների, արտաքին առևտրի մասով նույնպես ակնկալվում են որոշակի զարգացումներ. «Ակնկալվում է, որ կունենանք արտահանման ավելի բարձր աճ, քան ներմուծման։ Այդ տրամաբանությամբ է կառուցված նաև նախագիծը,  10,9 տոկոս արտահանման աճի ցուցանիշ, 6,8 տոկոս՝ ներմուծման աճի ցուցանիշ»։

Անդրադառնալով 2020 թվականի ցուցանիշներին, ապա հարկային եկամուտների մասով ակնկալվում  է 1 տրիլիոն 602 միլիարդ դրամի մուտք, որը 0,3 տոկոսային կետով բարելավում է։

«2020 թվականի նախագծով եկամուտները 1 տրիլիոն 698 միլիարդ դրամ են, որի մեջ՝ հարկային եկմուտները 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ, իսկ պակասուրդն ակնկալվում է, որ կլինի 183 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ 2020 թվականին հնարավորություն կունենանք իրականացնել 1 տրիլիոն 880 միլիարդ դրամի ծախս», - ասաց նախարարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:55
ԱՆ. Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի
Շարունակելով գրիպի և սուր շնչառական վարակների օրական մշտադիտարկումը` պետք է նշել, որ այս պահի դրությամբ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արա Ղազարյան. Փաստաբաններին գաղտնալսելը քրեական նոր քաղաքականության հետևանք է
«Հայաստանում քրեական նոր քաղաքականություն է իրականացվում։ Կարծում եմ, դա գալիս է երկրում տիրող ընդհանուր իրավիճակից, խտրական խոսքը...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պեկինը 6 օրվա ընթացքում նախատեսում է ստեղծել բժշկական դիմակների արտադրամաս
Չինական «China Construction First Group» ընկերությունը մտադիր է վեց օրվա ընթացքում Պեկինում ստեղծել բժշկական դիմակների արտադրության...
Աղբյուր` Panorama.am
17:15
Հալեպում օդանավակայանի աշխատանքը վերականգնվել է
Սիրիական Հալեպում օդանավակայանի աշխատանքը վերականգնել է։ Չորեքշաբթի նախատեսված է առաջին չվերթը: Ռիա նովոստիի հաղորդմամբ այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Ո՞ր դեպքերում և որքա՞ն տուգանք կկիրառի ԱԱՏՄ-ն «հակածխախոտային» օրենքի խախտման համար
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»...
Աղբյուր` Panorama.am
16:55
Գյումրիում վաճառվող հավի կրծքամսի խմբաքանակը ճանաչվել է վտանգավոր
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
16:43
ՔԿ-ն առերևույթ չարաշահումներ է հայտնաբերել Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզներում
Փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Նեյմարը հայտ է լրացրել «Բորուսիայի» դեմ խաղին մասնակցելու համար
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտ է ներկայացրել Չեմպիոնների լիգայում «Բորուսիայի» դեմ խաղի համար։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:27
Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Գյումրիում
Ապրիլի 1-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Մաեստրոյի ստեղծագործությունները նոր...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կորոնավիրուսը՝ սպառնալիք քաղցկեղով հիվանդների համար
Գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսը առավել վտանգավոր է քաղցկեղով հիվանդ մարդկանց համար: Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
15:49
Տավուշ տանող ավտոճանապարհին մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 12:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է
Այդ ուղղությամբ միջոցառումներ են իրականացվում։
Աղբյուր` Panorama.am
15:23
Գվարդիոլան չի լքում «Մանչեսթր Սիթին»
«Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի պատրաստվում լքել իր ակումբը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, իսպանացի մասնագետը մտադիր է...
Աղբյուր` Panorama.am
15:09
Լրատվամիջոցները, որոնք իրենց հաճելի չեն, տասնյակ հազարավոր ֆեյքերով փորձում են ճնշել. Սամսոնյան
«Իմ նկատմամբ հարուցված քրեական գործի պատճառը աղբյուրի չբացահայտման հետևանք է»,- «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մումբայի առևտրային կենտրոնում հսկայական հրդեհ է բռնկվել
Հսկայական հրդեհ է բռնկվել Մումբայ քաղաքի առևտրային կենտրոնի շենքում։ Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան, բայց կան լուրջ մտավախություններ,...
Աղբյուր` Panorama.am
14:47
Պեսկովը՝ ռուսական նավթը վերցնելու Լուկաշենկոյի սպառնալիքների մասին․ Երբեմն հույզերը գերակայում են
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որը...
Աղբյուր` Panorama.am
14:43
Այդպես էլ անհայտ մնաց, թե ովքե՞ր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ներխուժեցին մեր խմբագրություն. Քնար Մանուկյան
«2019թ-ի ընթացքում, 4 քրեական գործերի շրջանակներում և՛ քննչական կոմիտեն, և՛ դատախազությունը, և՛ ՀՔԾ-ն փորձել են բացահայտել լրատվամիջոցի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը
Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Հյուսիսային Իռլանդիայի նախկին դարպասապահ Գարրի Գրեգը։ Այս մասին գրում է  lenta.ru-ն։...
Աղբյուր` Panorama.am
14:37
ԿԳՄՍՆ. Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի
Այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարթությունյանը լավ լուր հայտնեց։ Նա շրջաբերական է...
Աղբյուր` Panorama.am
14:30
Անգլիայում երկու տարեկան աղջիկը «Ֆեյսբուքի» միջոցով փրկել է մոր կյանքը
Անգլիայի Դորսեթ կոմսությունում գտնվող Պուլե քաղաքում երկու տարեկան աղջնակը փրկել է մորը կյանքը։ Այս մասին գրում է lenta.ru-ն։ Սոֆյա Միսենը...
Աղբյուր` Panorama.am
14:24
Փաշինյանը ցավակցել է Գերման Ավագյանի ընտանիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, հեռագրում ասված...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մենք ունենք ինֆորմացիա հայթայթելու շատ ավելի ծանր իրավիճակ, քան մինչև 2018 թվականը. Օհանյան
«2018-ից հետո մեր դեմ սոցցանցերում սկսվեցին հարձակումներ»,- «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և...
Աղբյուր` Panorama.am
14:15
Էլինար Վարդանյան. Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Կամք»-ը մանրամասնում է՝ ինչո՞ւ պետք է բոյկոտել հանրաքվեն
«Բոյկոտենք ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն»  քարոզչական շտաբը քարոզչության առաջին օրը տարածել է անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարրին ու Մեգանը սովորում են ապրել առանց թագավորական ընտանիքի օգնության
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, սովորում են ապրել առանց թագավորական ընտանիքի օգնության։ Պապարացիներին հաջողվել է...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ալեքսանդր Մանասյանը գտնում է` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի բերած պատմական փաստարկները թույլ էին
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն, անդրադառնալով Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Հեյդար Ալիև երկխոսությանը, այսօրվա ասուլիսում հայտնեց, որ բերված...
Աղբյուր` Panorama.am
13:51
Նոր նշանակում Դամասկոսի հայոց թեմում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը ազատվել է Մայրավանքում ստանձնած պարտականություններից։...
Աղբյուր` Panorama.am
13:45
Կորոնավիրուսը նպաստեց աշխարհում տանից աշխատելու ամենամեծ փորձի ձեռքբերմանը
Ասիայում գտնվող գրասենյակների սեղանները դատարկ են, իսկ հեռախոսները՝ լռում են, նոր տիպի կորոնավիրուսի արդյունքում։ Հոնկոնգում և Սինգապուրում...
Աղբյուր` Panorama.am
13:36
Մյունխենյան բանավեճ․ ինչ մոռացավ ասել Նիկոլ Փաշինյանը
«Սիվիլնեթ»-ում հրապարակված հոդվածի հեղինակը՝ Կարեն Հարությունյանը վերլուծել է Գերմանիայում Փաշինյան-Ալիև բանավեճն ու առանձնացրել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր
12:48 12/02/2020

Դավիթ Հարությունյան. ՍԴ-ն հլու-հնազանդ կառույց դարձնելու համար իշխանություններն անում են չմտածված քայլեր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}