«Խոստանում եմ, որ եթե նման անձինք ի հայտ գան, որոնք արժանի են փռվելու, փռվելու են». ոստիկանապետի պաշտոնակատար
Ոստիկանության համակարգում ծառայողների հավելավճարները 26 տոկոսով ավելացել են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ նշելով, որ ունեն նաև լրացուցիչ պարգևավճարներ, որով առանձին հանցագործություններ բացահայտելու համար խրախուսվում են աշխատողները։
«Իմ ձգտումը մեկն է` ունենալ լավ, ուժեղ ոստիկանություն, նկատի ունեմ գիտելիքներով, վճռական, տեխնիկապես վերազինված և իրենց գործողությունները կատարելուց անկաշկանդ գործելու ոստիկանություն, ինչը բխելու է բոլորիս շահերից, քանի որ սա ժամանակավոր պաշտոնակատարի ոստիկանությունը չէ, սա ՀՀ ոստիկանությունն է»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե իրականացվո՞ւմ է «ասֆալտին փռելու» օպերացիան, Սարգսյանը պատասխանեց. «Այո, իրականացվում է։ Խոստանում եմ, որ եթե նման անձինք ի հայտ գան, որոնք արժանի են փռվելու, փռվելու են: Հանցավոր գործունեություն կատարող ցանկացած անձի նկատմամբ, եթե անհրաժեշտություն լինի, օրենքի սահմանում ամեն ինչ անելու ենք, այդ թվում՝ օրենքի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառմամբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին