Չինաստանում 9 ամսվա ընթացքում կոռուպցիայի համար պատժվել է 383 հազար պաշտոնյա
Չինական կարգապահական տեսչության և վերահսկող մարմինները 2019թ․-ի առաջին երեք եռամսյակների ընթացքում պատժել են 383 հազար պաշտոնատար անձանց, այդ թվում 31 նահանգային և նախարարությունների պաշտոնյաների։ Այս մասին հայտնում է Ռեգնումը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
2019թ․-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կարգապահական տեսչության և վերահսկող մարմինները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ողջ երկրով ստացել են 2,49 միլիոն բողոքներ պաշտոնյաների դեմ։
Հավաքվել է կարգապահական խախտումների ավելի քան 1,22 միլիոն ապացույց, և նշված ժամանակահատվածում ավելի քան 452 հազար դեպք է քննվել, ասվում է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ